GEO | ARM | ENG | RUS
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցիներից է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Այն հիմնադրվել է առաջին դարում, Քրիստոսի 12 աշակերտների՝Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալնեի կողմից, ապա Գրիգոր Լուսավորչի շնորհիվ 301 թ., Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն Տրդատ Երրորդի թագավորության օրոք։

Կառուցվածք

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, որի նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինըՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն ը, Երուսաղեմն ու Կոստանդնուպոլիսը։ Առաջին երկուսը կաթողիկոսական աթոռներ են, իսկ մյուս երկուսը՝ պատրիարքական։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Սուրբ Թադևոս ու Սուրբ Բարթուղիմեոս առաքյալների և Սուրբ Գրիգոր Լուսավորչի։

Բացի նվիրապետական այս չորս աթոռներից աշխարհի մի շարք երկրներում գործում են եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդը, որն ընդհանրապես եպիսկոպոս է կամ արքեպիսկոպոս։ Թեմերի մեծագույն մասը, ինչպես օրինակ ԱՄՆ-ում, ՖրանսիայումԳերմանիայումՌումիանիայումԲուլղարիայումԱրգենտինայումԲրազիլիայումԱվստրալիայում և այլուր, գործում են Ամենայն Հայոց Կաթողիկոսության հոգևոր իշխանության ներքո։ ԿիպրոսիԼիբանանի և Սիրիայի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության (նստավայրը Անթիլիաս) հովանու ներքո։

 

Պատմություն

Հայ Եկեղեցին առաքելական է կոչվում, քանի որ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչները եղել են վերոհիշյալ Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք կոչվում են Հայաստանի առաջին լուսավորիչներ։ Ըստ հայկական եկեղեցական ավանդության նրանք Քրիստոսի ավետարանը քարոզել են Հայաստանի տարբեր նահանգներում և նահատակվել հայոց հողի վրա։ Առաքելական ժամանակներից մինչև 3-րդ դարի վերջը քրիստոնեությունը աստիճանաբար տարածվել է Հայաստանի մեջ, և ի վերջո 301 թվականին, շնորհիվ Սուրբ Գրիգոր Պարթևի ջանքերի Հայոց Արքա Տրդատ Գ Մեծըքրիստոնեությունը հռչակել է Հայոց Թագավորության պետական կրոն։ Այսպիսով Հայաստանը դարձել է աշխարհի առաջին պետությունը, որտեղ քրիստոնեությունը հռչակվել է որպես պետական կրոն։ Ի գնահատումն իր նվիրական առաքելության Սուրբ Գրիգոր Պարթևը վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և դարձել Հայ Եկեղեցու առաջին Հայրապետը կամ Կաթողիկոսը։ Ներկայիս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ը Հայ Եկեղեցու 132-րդ Հայրապետն է Գրիգոր Լուսավորչից սկսած։

 

 

 

Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved