GEO | ARM | ENG | RUS
Վրաստանի հայտնի հայ գործիչներ
Հայեր
Հայերը Վրաստանում բնակվում են հնագույն ժամանակներից, III դարի վերջից, որովհետև հէնց այդ ժամանակաշրջանում էր, երբ ճնշված երկու կողմից, իսկ հայրենիքը բաժանված սասանյան Պարսկաստանի և Հռոմեական կայսրերի միջև, հայերը ստիպված էին լքել հայրենի երկիրը, սևեռելով հայացքը նախ և առաջ դեպի Վրաստան, որտեղ և հետագայում բնակություն հաստատեցին:
Մուսուլմանական իշխանության օրոք Հայաստանում հայերի վիճակը օրեց- օր վատանում էր: Նրանք մշտապես գտնվում էին ֆիզիկական բնաջնջման, իսպառ ոչնչացման կամ բռնի գաղթի սարսափելի վտանգի ներքո: Մշտական ջարդերի, կոտորածների, դաժան պատերազմների և թշնամական հարձակումների պայմաններում հայերը իրենց համար ավելի ապահով ապաստան էին փնտրում համակրոնացի հարևանների մոտ: Քանզի Վրաստանը ռազմա-տարանցիկ ճանապարհներից այն կողմ էր գտնվում, ինչպես նաև պաշտպանված էր Կովկասյան լեռնաշղթայով: Եվ ի վերջո վրաց թագավորները շատ հաճախ իրենք էին հայոց բանակը հրավիրում ընտանիքներով հանդերձ:
Հարկ է նշել, որ այս պրոցեսը հիմնովին փոխշահավետ բնույթ էր կրում: Մի կողմից Վրաստանը հայերին փրկության, լիարժեք կյանքի և ստեղծագործական պոտենցիալը իրականացնելու բարենպաստ պայմաններ էր ընձեռնում, իսկ ներգաղթած հայերը իրենց հերթին ընծաների տեսքով իրենց ներդրումն էին անում էկոնոմիկայի և մշակույթի, քրիստոնեական կրոնի ամրապնդման, առևտրի զարգացման և արհեստական մասնագիտությունների հարցում, մասնակցելով քաղաքաշինությանն ու գյուղաշինությանը:
Վրաստանում Բագրատունիների դինաստիայի թագավորության սկզբնական շրջանում, այսինքն XI – XIII դ.դ., տեղի է ունենում հայերի ամենամեծ վերաբնակեցումը Կախեթիի և Քարթլիի քչաբնակ քաղաքներ և ավաններ, մասնավորապես Թելավի, Սիղնաղի, Գորի և այլն: Դսվիթ Շինարարի ժամանակներից հայերը կարևոր դեր են խաղում Վրաստանի կյանքում: Նրանց նշանակությունը երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքում զգալիորեն աճեց Դավիթ IV- ի ծոռի, Թամարի իշխանության շրջանի օրոք: Ինչպես հայտնի է նրա օրոք ամիրսպասալարը (գլխվոր հրամանատար) ազգությամբ հայ էր- Զաքարե Մխարգրձելին, որի գլխավորությամբ Վրաստանը մի շարք փայլուն հաղթանակներ տարավ, իսկ նրա եղբայր Իվանե Մխարգրձելին Թամար թագուհու թագավորատանը զբաղեցնում էր աթաբեկի պաշտոնը, որի պարտականությունների մեջ էր մտնում երկրի քաղաքացիական ղեկավարումը:
Վրաց թագավոր Վախտանգ VI- ի հայտնի զորահրամանատարն էր Դավիթ բեկը, որը հետագայում հայրենադարձ լինելով, դարձավ հայ ազգային – ազատագրական շարժման հերոս:
Հայերը բարձր պաշտոններ էին զբաղեցնում նաև Իրակլի II –ի թագավորության օրոք: Արհեստներով զբաղվելը, առևտուրը և բանակում ծառայությունը նախադրյալներ դարձան, որպեսզի հայերը հիմնականում քաղաքներում բնակություն հաստատեին, իսկ հենց Թբիլիսիյում ընդհուպ մինչև XIX դարի կեսը հայերը կազմում էին բնակչության մեծամասնությունը և այդ ժամանակների օրենքներին համապատասխան, ունեին ”մոքալաք”-ի կոչում, իսկ առավել հարուստ և ազնվական տոհմերի ներկայացուցիչները ունեին “մելիք”- ների և “մելիք - մամասախլիս”-ների կոչումներ: Քաղաքապետի պաշտոնը XIX դարում հիմնականում պատկանում էր հայերին: Ցանկալի է նշել այս պաշտոնում գտնվող Ա.Մատինովի (1879-91թթ) հատուկ դերը, որի օրոք կառուցվեցին կամուրջներ, ջրմուղ, քաղապետարանի շենքը և առաջին ձիաքարշ – տրամվայները: Իսկ քաղաքապետ Ա. Խատիսովի (1909-1917թթ) օրոք կոյուղի անցկացվեց, իրականացվեց փողոցների գազային լուսավորումը, հայտնվեց էլեկտրոլուսավորումը, և սկսվեց ֆունիկուլիյորի բելգիական տրամվայական կոմպանիայի շինարարությունը:
XIX դարի երկրորդ կեսից ծնունդ առած բուրժուազիան սկսեց քաղաքի նոր, «եվրոպական» մասի շինարարությունը: Պահպանված բնակելի տների, հյուրանոցների, թատրոնների, կրթօջախների և առևտրի կետերի շենքերը մինչ այժմ զարմացնում են պատկերացումը և հանդիսանում են թբիլիսցիների պարծանքը:Շատ հայ մեցենատներ, ինչպիսիք են Մանթաշեվը, Արամյանցը, Փիթոեվը, Թամամշեվը և այլն, կառուցում և որպես ընծա քաղաքին էին հանձնում հիվանդանոցներ, դպրոցներ, թատրոններ, բնակելի տներ, կամուրջներ, բաղնիքներ, գրադարաններ և նույնիսկ բանտ: Նրանց զոհաբերությունների շնորհիվ սովորողներից առավել տաղանդաորները հնարաորություն ունեին ուսումը շարունակել Ռուսաստանի տարբեր համալսարաններում և արտասահմանում: Քաղաքապետարանին առընթեր գոյութուն ուներ հատուկ բարեգործական խորհուրդ, որն ունենալով իր հիմնադրամը, օգնում էր բուժման, ուսման և ստեղծագործական հարցերում զրկանքներ ունեցողներին: Վրաստանում քաղաքաշինության, էկոնոմիկայի և տնտեսության ձևվավորման, սոցիալական և բարեգործական գործունեության ոլորտներում հայերի ունեցած ներդրման մասին կարելի է բավականին շատ խոսել: Ավելի մանրամասնորեն կարելի է կանգ առնել հայ – վրացակկան մշակույթային և գրականության փոխադարձ կապերի շուրջ:
V դարի սկզբում Վրաստանում էր ապրում և աշխատում գիտնական, վարժապետ- քահանա, հայկական այբենարանի ստեղծող – Մեսրոպ Մաշտոցը: Այդ ճամանակ էլ վրացի գրող- պատմաբան Յակոբ Ցուրտավելին գրեց իր հայտնի «Շուշանիկի տառապանքը» ստեղծագործությունը, որտեղ նա նկարագրել է Վրաստանի տիրակալի կնոջ, հայ հայտնի զորավար Վարդան Մամիկոնյանի դստեր հաստատակամությունն ու անկոտրում հավատը քրիստոնեական կրոնի նկատմամբ:
VI դարում Թբիլիսիյում էր ապրում և աշխատում գրականագետ Կիրակոսը, որը հայտնի պատմագիրների և կրոնական հեղինակների աշխատությունները թարգմանում էր հաձրենից – վրացերեն և հակառակը:
Հարավային Վրաստանում VIII –IX դարում հռչակավորվեց Տաո- Կլարջեթյան գիտական- գրականական դպրոցը, իսկ XI-XIII դարերում գոյություն ուներ գիտա- փիլիսոփայական դպրոց «Փխձաանք»- ը, Թամար թագուհու ժամանակներում ապրում և ստեղծագործում էր նաև հայտնի գիտնական – մտավորական Մխիթար Գոշը:
Հայ գրականության, երաժշտության և ստեղծագործության շատ հայտնի գործիչների հայրենիք է հանդիսանում Վրաստանը: Վրաստանը և հատկապես Թիֆլիսը իր աշխարհագրական դիրքին ի զորու, փաստորեն վերածվում է հայ մշակույթի և լուսավորչական կենտրոն:
1824թ Թիֆլիսում բացվեց առաջին հայկական միջնակարգ դպրոցը, որը հետագայում վերանվանվեց որպես Ներսիսյան Սեմինարիյա (ճեմարան), իսկ 1826թ նմանատիպ դպրոց բացվեգ Ախալցիխեյում: 1869-1877թվերին Թիֆլիսում բացվեցին առաջին հայկական կանանց միջնակարգ դպրոցներ, մի քանի տարի անց բարեգործական միջոցներով- առաջին ազգային մանկապարտեզ և առաջին մանկական գրադարան:
Թբիլիսիում 1823թ. ստեղծվեց առաջին հայկական տպագրատունը, որտեղ առջին անգամ տպագրվեց Ներսիսյան սեմինարիայի շրջանավարտ,հայ նոր գրականության նահապետ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմական վեպը: Մինչ 1920 թվականը Թբիլիսիոււմ արդեն գործում էին մի քանի հայկական տպագրատներ, որտեղ ամեն տարի բազմաթիվ գրքեր էին հրատարակվում: 1846 թվից սկսում են հրատարակվել հայկական առաջին թերթերն ու ամսագրերը: Մինչև 1920թ պարբերաբար հրատարակությունների քանակը 180 անվանատեսակից ավել էր կազմում:
Վրաստանի հետ է կապված նաև նոր հայ դասական գրականության զարգացումը: Հենց Վրաստանի մայրաքաղաքում էին ստեղծագործում հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսինք են – Րաֆֆին, Հ.Թումանյանը, Գ.Սունդուկյանը, Խ. Աբովյանը, Հ.Հակոբյանը, Պ.Պռոշյանը, Ծերենցը, Ա. Ծատուրյանը. Շիրվանզադեն, Վ. Տերյանը և ուրիշներ:
Այստեղ էր նաև ապրում և ստեղծում իր արևելյան պոեզիայի անմահ նմուշներն, ոգեշնչված և անկրկնելի երգիչ, պոետ- աշուղ Սայաթ Նովան, որն իր ստեղծագործությունները ստեղծել է երեք լեզուներով: Ժողովրդի վաստակած սւերն ու համակրանքն էին վայելում նաև աշուղներ Շամչի- Մելքոն, Հավասին, Ջիվանին և Ազիրան:
Հայ մշակույթային կյանքի յուրահատուկ փառապսակ դարձավ Վրաստանում Գևորգ Չմշկյանի կողմից առաջին հայկական դրամատիկական թատրոնի հիմնադրումը 1858թ, որը գործում է մինչ այժմ, որի բեմի վրա ելույթ են ունեցել հայտնի դերասաններ, ինչպիսիք են Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Օլգա Մայսուրյանը, Իսահակ Ալիխանյանը, Դորի Ամիրբեկյանը և ուրիշներ:
1937թ –ից մինչև 1944 թիվը Թբիլիսիում գործում էր նաև պատանի հանդիսատեսի հայկական թատրոն: 1928 –ից մինչև 1949 թ. գոյություն ուներ հայկական դրամատիկական թատրոն նաև Սուխումիյում:
Վրաստանի մայրաքաղաքի հետ անխզելինորեն կապված են շատ նկարիչների ստեղծագործությունները, ինչպիսիք են Հովնաթանյաններիընտանիքը Գ. Շարբաբչյանը, Վանո Խոջաբեկովը, Վ. Էլիբեկյանը, Լ. Բայախչեվը, Գ.Բաշինջաղյանը, Ե.Թադեվոսյանը, Ի. Կարալյանը, Գ.Զոտտո- Գրիգորյանը, Ա. Բաժբեուկ- Մելիքովը:
1916 թ. ստեղծվեց հայ նկարիչների միությունը: Մեծերի ավանդույթը շարունակում են Ա.Դիլբարյանը, Ժ.Խաչատուրովը, Վ. Կոնդախսազովը, Գ.Դավթյանը, Լ. Օսիպովը, տաղանդավոր նկարչուհիները Զուլեյկա Բաժբեուկ-Մելիկովան և Գայանե Խաչատրյանը:
XIX դարի II կեսից Թբիլիսին դարցավ արևելա-հայկական երաժշտական մշակույթի կենտրոն: Այստեղ էին ստեղծագործում հայ երաժշտության դասականներ Մ. Եկմալյանը, Խ. Կարա-Մուրզան, Ա.Մելիք-Փաշաեվը հանրահայտ«Անուշ» օպերայի հեղինակ Ա. Տիգրանյանը և այլն: Վրաստանաբնակ են հանդիսանում հայտնի ժամանակակից կոմպոզիտորներ Միքայել Տարիվերդիեվը, Արամ Խաչատրյանը և Էդուարդ Միրզոյանը:
Վրաստանի կինոարվեսրի ոլորտում իրենց զգալիորեն մեծ ներդրումն են մտցրել Համո Բեկ-Նազարովը, հիմնելով «Գրուզիյա-ֆիլմ» կինոստուդիան, և ժամանակակից կինոյի հանրաճանաչ տաղանդ Սերգեյ Փարաջանովը:
Հայ ճարտարապետների (Մ. Օգաջանովի, Կ. Սարգսյանի, Գ. Տեր-Մելիքովի, Խ. Սատունցի) նախագծմամբ շատ հիշարժան շինություններ են կառուցվել Թբիլիսիյի կենտրոնում:
Վրաստանիաբնակ գիտնականներից նշենք Կ. Զավրիեվային, Վ. Մամասախլիսովային, Գ. Սիմոնյանին, Մ. Բայսագոլովային, Գ. Շարմազանովին, Գ. Գիգոլովին, Մ. Մաքսոեվին, Ալիխանյան եղբայրներին, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն գիտության զարգացման ոլորտում: Վրաստանաբնակ էին նաև հայտնի Օրբելի եղբայրները: Բոլորը ծանոթ են
Հայտնի բժիշկներ – Գասպարյանցի, Մ. Ումիկովի, Ի. Ֆրանգուլյանի ազգանուններին:
1913թ Թբիլիսիյում իր գործունեությունը սկսեց բժիշկ Մ. Մկրտչյանցի առաջին ծննդատունը: Իսկ առաջին, մասնավոր, բայց անվճար հիվանդանոցը քաղաքում բացվեց 1880թ. և պատկանում էր Բ.Նավասարդյանին, 1905թ բժիշկ Խալատովի միջոցով կազմակերպվեց բժշկական շտապ օգնության ծառայություն: Ժամանակակից բժիշկներից հայտնի են – Ա. Օնանովը, Ա. Մալաեվը, Ռ. Դավիդովը և ուրիշներ:
Այսպիսին է բոլորովին կարճ պատմական էքսկուրսը, բայց ոչ պակաս հետաքրքիր է այսօրվա հայ համայնքի իրականությունը: Վրաստանում բնակչության վերջին հաշվառման տվյալների համաձայն, 1989թ հայերը կազմում էին բնակչության ընդհանուր հաշվեքանակի մոտ 8%- ը : Հայերը այսօր ևս հանդիսանում են որպես ամենա բազմաքանակ համայնքը Վրաստանում: Ներկայումս Վրաստանում գործում են հայկական դպրոցներ, եկեղեցիներ, որոնց իրավաբանական կարգավիճակը մնում է անորոշ, գործում է նաև Թբիլիսիյում Պետրոս Ադամյանի անվան, պետական հայկական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսյան Խոջեվանք պանթեոնը:
 

 

Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved