GEO | ARM | ENG | RUS

     Գառնիի տեսարժան վայր դառնալու հարցում մեծ դեր է խաղում ոչ միայն նրա գեղատեսիլ բնությունը, այլև, ամրոցի

հեթանոսական տաճարը:

Ենթադրվում է որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։ Այն դարձել է Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը: Դրա համար էլ Գառնին կոչվել է նաև «Տրդատի հովանոց»: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը 15 գույնի բնական քարերով պատկերում է ծովային տեսարաններ: Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և խորտակվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով։ Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը։ Այս հանգամանքը հնարավոր դարձրեց տաճարի վերակազմությունը, որը կատարվեց 1930-ական թվականներին պրոֆ.Բունիաթյանի կողմից։ Իսկ պատմության թանգարանում դրված է նրա 

մակետը, որը Գուրգեն Արևշատյանի գործն է։ Նրանց շնորհիվ, ինչպես ասված է, յուրաքանչյուր քար գտել է իր տեղը։

 

Այդ հոյակապ հուշարձանը այսօր, վերականգնված վիճակում, շարունակում է հիացմունք պատճառել մարդկանց և հանդիսանում է համաշխարհային արժեք ներկայացնող հայ ժողովրդի հեթանոսական շրջանի նյութական կուլտուրայի հոյակապ կոթողներից մեկը։

 

Զվարթնոց տաճարը, որը կոչվել է Նաև Սուրբ Գրիգոր, ինչպես նաև. ոչ հեռու գտնվող կաթողիկոսական պալատը կառուցել է տվել Ներսես 3-րդ Շինող կաթողիկոսը (իր շինարարական գործունեության համար ստացել է «Շինարար» անվանումը) 641–661թթ..: 10-րդ դարի վերջերին այն գրեթե ամբողջովին փլուզվել է: 20-րդ դարի սկզբին Թորոս Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս են բերվել հողի դարավոր շերտերի տակից: Համաձայն մեծ ճարտարապետի վերակազմության՝ մոտ 45 մ բարձրությամբ տաճարը կառուցված է եղել բաց մոխրագույնից մինչև սև գույնի 

տուֆից և ունեցել է 5 մուտք: Սյուների ճակատները զարդարված են եղել գեղանկար բարձրաքանդակներով, որոնք պատկերել են թևատարած արծիվ, խաղողի որթատունկ, նռնազարդ ճյուղեր:

 

Էջմիածին քաղաքում , Երևան տանող խճուղով գնալիս, , ճանապարհից ձախ գտնվում է հայ ճարտարապետության կոթողներից մեկի՝ Զվարթնոցի տաճարի ավերակները։ Ի դեպ, տաճարը կառուցվեց այն ճանապարհի վրա, որտեղով Գրիգոր Լուսավորիչը Վաղարշապատ ժամանեց, և նրան դիմավորելու գնաց Տրդատ թագավորը։ Ենթադրվում է, որ Ներսես Գ. կաթողիկոսը ի հավերժացումն այդ հանդիպման, տաճարը կառուցեց այդտեղ։

Ներսես Շինարար կաթողիկոսը որպես նրբանկատ մարդ՝ անհարմար գտավ բազմաթիվ կրոնավորների նման Վաղարշապատ քաղաքի կենտրոնում, Կաթուղիկեի մոտ բնակվելը։ Այդ նպատակով էլ կենտրոնից մոտ յոթ կիլոմետր հեռու Առապար Վաղարշապատի (1*) կոչվող դաշտում կառուցվեց հոյակապ տաճար, որին անվանում էին Առապարի սբ.Գրիգոր։ Եվ քանի որ հիմքում ամփոփվեց 

Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, այստեղից էլ տաճարը կոչվեց Առապարի սբ.Գրիգոր։

 


Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Նրա ճարտարապետական ոճը և գեղեցկությունն այնքան նշանավոր էր դարձել, որ Գագիկ Ա թագավորը հետագայում Անի քաղաքում նույն ոճով սբ.Գրիգոր անունով եկեղեցի կառուցեց։
Ժամանակի ընթացքում Առապարի սբ.Գրիգոր տաճարը ավելի հայտնի դարձավ Զվարթնոց անունով կամ Երկնավոր Զվարթնոց։ Այդպես էր կոչվում, որովհետն այն նվիրված էր նաև երկնային զվարթուններին։ Չէ՞ որ զվարթուն հայերեն նշանակել է նաև հրեշտակ։ Այնպես որ Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:Ներսես Շինարար կաթողիկոսը, այդ առապարը, այսինքն՝ քարոտ ու ամայի վայրը, բուրաստան դարձրեց։ Քասախ գետից ջուր բերել տվեց, տնկեց այգիներ և աճեցրեց փարթամ բուսականություն


Պատմում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է լինում Բյուզանդական Կոստանդին երրորդ կայսրը։ Վերջինս՝ հիացած տաճարի հոյակապությամբ, վերադարձին իր հետ է տանում տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցվի 

Կոստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդանում և մահանում է, իսկ կայսրն էլ վշտացած հրաժարվում է իր ծրագրից:

 

Այդ չքնաղարվեստ տաճարը իրոք որ եղել է «Զարմանացուցիչն տիեզերաց» և երեք դար զարդարել է Արարատյան աշխարհը։ Տասներորդ դարում այն արդեն կործանված էր, և նրա ավերակները ժամանակի ընթացքում ծածկվեցին 

 

 

Ինը դար հետո միայն, շնորհիվ Էջմիայծնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի կատարած պեղումների (1901— 1907 թթ.), տաճարի փլատակները երևան եկան։ Փլատակները այսօր էլ մոգական ուժ ունեն և նայողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը։ Անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։

 

Թորոս Թորամանյանը գրում է, որ ինքը անձամբ է հսկել պեղումներին, մեկ առ մեկ չափել, բաղդատել, համեմատել ամեն մի քարի ընկած տեղն ու դիրքը։ Եվ այդ տվյալները օգնեցին արվեստագետ Արևշատյանին, որպեսզի մեկ քսաներորդ ծավալով վերականգնի նրա պատկերը։

 

Զվարթնոցը մարմնավորել է իր ժամանակի հայ ճարտարապետության նվաճումները։ Իրավացիորեն համարվում է համաշխարհային ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։Պատմության թանգարան այցելողները երկար ժամանակ կանգ են առնում մանրակերտի առջև և հիանում հոյակապ շինվածքով։

 

1* Առապար Վաղարշապատի է կոչվել Այրարատ նահանգի այն ընդարձակ, անապատային և քարքարոտ դաշտը, որը ընկած է Էջմիածնից հյուսիս-արևելք,
Զվարթնոցից մինչև Օշականի սահմանները։ Անվանման հիմքում ընկած է Առապար բառը և Վաղարշապատ անունը։ Առապար հայերենում աշխարհագրական
տերմին է և տրվում է այն հարթ տարածությանը, որը անմշակ, անկոխ և քարքարոտ տարածություն է։ Փաստորեն կիսաանապատային դաշտ է։ Իսկ Առապար
Վաղարշապատի է կոչվել, որովհետև հարել է Վաղարշապատին, նրա սահմաններում է գտնվել։

 

 

 Ամբերդ — միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում` Բյուրականգյուղից 7 կմ հյուսիս` (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և 

Ամբերդ գետերի միացման տեղում` եռանկյունաձև հրվանդանին, 2300 մ բարձրության վրա։

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են VII դարումԿամսարականների օրոք։ (X դար) պատկանում էր Պահլավունիիշխաններին և Բագրատունիների թագավորության ռազմապաշտպանական կարևոր հենակետերից էր։ Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք` XIV դարի վերջերին։ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունին 1026 թվականին։ Առաջին եկեղեցիներից է, որոնք խաչթևերի չորս անկյուններում ունեն կրկնահարկ ավանդատներ: Դղյակից հարավ, արևելյան պարսպի մոտ գտնվում է ամրոցի լավ պահպանված բաղնիքը (X-

XI դարեր)։ Բաղնիքի մոտ պահպանվել են փոքրիկ մատուռի ավերակներ։ Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որ ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս-արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 մ² մակերես։ Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։

 

Հառիճի վանք (Հառիճավանք) — միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստան։ Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանեեղբայրների հրամանով 

1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։

Այս հուշարձանը միջնադարյան ճարտարապետության գոհարներից է՝ պարուրված նուրբ զարդաքանդակներով։ Շինությունը վեհաշուք է իր պարզությամբ, կառուցման կատարելությամբ։ Վանքը եղել է նաև գիտության կենտրոն։ Այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թթ սովորել է 

Ավետիք Իսահակյանը։

 

 Խոր Վիրապ, Խոր վիրապի վանք - Գտնվում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառումԱրաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի վրա (այժմ` ՀՀ 

Արարատի մարզի Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)։

Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում 

Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն։

 

Հինգերորդ դարում վիրապի վրա վանք է հիմնվում։

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց, որի նշանավոր սաներից են դառնում Եսայի ՆչեցինՀովհաննես ԵրզնկացինԳևորգ Սկևռացին

Ներսես Մշեցին և այլն։

 

16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669թթ. Դավիթ վրդ. Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։

 

1669թ. սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը: Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն:

 

1703թ. ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը: 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը:

1970-80-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերով նորոգվել են վանքի պարիսպները և այլ շինություններ:

 

  ՍԱՐԴԱՐԱՊԱՏ
Սարդարապատը դա՝ 1918 թվականի Սարադարապատի Ճակատամարտի հերոսների հուշակոթողային համալիր է,նվիրված հայ ժողովրդի հաղթանակին,ընդդեմ թուրքական զավթիչների:Համալիրը զբաղեցնում է բավականին մեծ տարարածություն,որը ընդգրկում է ՝մեծ զբոսայգի,բարձր զանգակատուն՝զանգերով(խորհրդանշում է ահազանգ և կոչ ժողովրդին,հակամարտի պատրաստ լինելու համար),քարե արծիվների արձաններով պուրակ,որը ձգվում է ընդհուպ մինչև Հաղթական Կամարով Պատը:Կամարից այն կողմ զետեղված են ճաշկերույթի և Ազգագրական Թանգարանի շենքերը:Թանգարանի շենքը հանդիսանում է,որպես հայկական ժամանակակից ճարտարապետության նշանակալից ձեռքբերում:Համապատասխանելով թանգարանային կառույցի բոլոր պահանջարկներին,այն տարբերվում է իր պատմականությամբ,բարեփոխական գիտակցմամբ և ավանդական ճարտարապետության ձևերի մարմնավորմամբ:Թանգարանը տակավին հարուստ է ցուցանմուշներով:Այստեղ ներկայացված են Հայաստանի շատ մարզերի պատմա-աշխարհագրական բազմաթիվ նյութեր,որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել արվեստի զարգացման, ,տարբեր ժամանակաշրջանների հայ ժողովրդական կենցաղի առանձնահատկությունների մասին:

 

 

   Սուրբ Էջմիածին
Սուրբ Էջմիածինը Վաղարշապատ քաղաքի գլխավոր տեսարժան վայրն է,զբաղեցնելով քաղաքի կենտրոնում 80հազար կմ² տարածություն:Այստեղ տեղադրված են Սուրբ Էջմիածնի Տաճարը,Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նստավայրը,հոգևոր սեմինարիան և այլն:Սուրբ Էջմիածինը Հայաստանի հնագույն քրիստոնեական տաճար է:Այն հիմնադրվել է չորորդ դարի նախաշեմին,հայերի քրիստոնեություն ընդունելուց անմիջապես հետո:Համաձայն առասպելի՝տաճարի կառուցման վայրը Գրիգոր Լուսավորիչին Ինքը՝Քրիստոսն է մատնանշել(այստեղից ՝Էջմիածին անվանումը,որը նշանակում է ՝-«Միածինը Էջք կատարեց»):Վաղարշապատում շատ ուրիշ ճարտարապետական հուշարձաններ կան:Քաղաքի մուտքի մոտ վեր է խոյանում հոյակերտ ՝Սուրբ Հռիփսիմե տաճարը:Այն կառուցվել է 618 թվին,այն տեղում,որտեղ ըստ ավանդության՝կույս Հռիփսիմեն իր տանջահար մահն է ընդունում,մնալով հավատարիմ քրիստոնեական հավատքին ,այն ժամանակ ,երբ երկրում դեռ տիրում էին հեթանոսական օրենքները:Սբ. .Հռիփսիմեյի աճյունը հանգչում է տաճարի ստորերկրյա դամբարանում:Տաճարն հիրավի համարվում է հայ եկեղեցաշինության գլուխգործոց:


 

       Սուրբ Մեսրոպ Մաշտոցի Եկեղեցի
Վաղ միջնադարյան Հայաստանի մշակույթային կյանքի կարևորագույն իրադարձություն է հանդիսանում հայ գրերի ստեղծումը:Այն ստեղծել է Վարդապետ՝Մեսրոպ Մաշտոցը(362-440թ.թ.):Հայ գրերի հիմքում ,ստեղծված հինգերորդ դարեսկզբին,նա հայոց լեզվի ամեն մի հնչյունին համապատասխան տառերի ստեղծման դրույթն է դրել:Այն մասին,որ Մեսրոպ Մաշտոցը հանճարեղորեն է լուծել իր առջև դրված խնդիրը,վկայում է այն փաստը,որ արդեն 16 դար շարունակ իր ստեղծած գրերը ծառայում են ժողովրդին:Իր մահվանից հետո 440թ.,Մեսրոպ Մաշտոցը հուղարկավորվում է Օշական քաղաքում:Նրա շիրիմի վրա փոքր մատուռ է վերծանվում,որի տեղում XIX դարի երկրորդ կեսում կառուցվում է եկեղեցի:Մեսրոպ Մաշտոցի աճյունը հանգչում է հին ժամի մի մասը ընդգրկող դամբարանում:Սբ.Մեսրոպ Մաշտոցի շիրիմն ու նրա անվամբ եկեղեցին հանդիսանում են Հայ Առաքելական Եկեղեցու սրբություն և ուխտագնացության վայր:

     Սանահին  
Սանահինի վանատան ճարտարապետական կառույցները պատկանում են այն թվին ,որոնց գեղարվեստական մակարդակն ու գիտական նշանակությունը դուրս են գալիս ազգային շրջանակների սահմաններից:Սանահինի հուշարձանային համալիրը տեղադրված է ոչ մեծ սարահարթի վրա ,Դեբեդ գետի կիրճին հարակից,որը գտնվում է ծովի մակարդակից 1000մետր բարձրության վրա:Սանահինի հիմնադրաման ճշտգրիտ ժամանակը հաստատված չէ,սակայն պատմաբանների վկայությունները ,որպես հաստատություն են ծառայում նրա ավելի վաղ,քան X դարում հայտնի լինելուն, արդեն X- XI դարերում վանականների քանակը այստեղ հասնում էր մի քանի հարյուր մարդու:Սանահին վանքը զբաղեցնում է ոչ մեծ,ընդամենը՝2 հեկտար տարածություն:Նրա կենտրոնական մասում ,ավելի քան 4 դարերի ընթացքում ,տարբեր սերունդների շինարարներ վերծանում էին իրենց հոյակերտ ճարտարապետական հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին,Ամենա-Փրկիչ և Սուրբ Գրիգոր ժամերը(X դար) ,մատենադարանը-1063 թվին,ցուցասրահի շենքը(X դար),զանգակատունը-XIII դարում,Ակադեմիայի շենքը (XI դար):Այս բոլոր շինությունները համախմբվեցին հնագույն կառույց՝Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ:Համալիրի միասնությունն ու համախմբվածությունը ձեռք է բերված այն բանի շնորհիվ,որ ամեն մի շինարար ,երեք դարերի ընթացքում ,ուշադիր զննելով այն ամենը ,ինչ-որ ստեղծված է եղել իրենց նախորդողների կողմից,ստեղծում էր իր կառույցը,հաշվի առնելով այստեղ արդեն կառուցվածները:

 

    Հաղպատ 
Հաղպատի վանքի,գտնվելով Սանահինից դեպի հյուսիս-արևելք,հիմնադրման ժամանակը՝ պահպանված պատմական տվյալները վերագրում են X դարին:Նրան, ինչպես և Սանահինին Հայաստանի տիրակալների կողմից հատկացվում էր առանձնահատուկ ուշադրություն:Այստեղ այնուամենայնիվ,փոքր առմամբ, քան Սանահինում ,նույնպես հետազոտվում էին հումանիտար գիտություններ,աստվածաբանություն և գեղարվեստ :Այս հանգամանքներով է բացատրվում Սանահինի և Հաղպատի հուշարձանների հատկանշական որոշ նմանությունները:Նրանց ճարտարապետական բաղադրամասերի և կառույցների զարդաքանդակները,որոնք պատկանում են նույն ժամանակաշրջանին,այնքան ընդհանրություններ ունեն,որ առիթ են տալիս վարպետների նույն դպրոցներին պատկանելիության եզրակացությանը:

 

 

  Գեղարդ
Գեղարդը հնագույն վանք է,որի առաջին կառույցները հիմնադրվել են դեռ մ.թ. IV դարում:«Գեղարդ» անվանումը թարգմանվում է ,որպես «Նիզակ»:Ըստ ավանդության ՝վանատանը պահվում էր այն նիզակը,որով հռոմեական կայազորի զինվորներից մեկը խոցել էր խաչված Քրիստոսին:Նիզակի սուր վերջույթը պահվում է Սբ.Էջմիածնի թանգարանում:Հատուկ հետաքրքրություն են առաջացնում հոյակապ եկեղեցիները,ինչպես նաև ժայռի մեջ կերտված վանախցերը:


Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved