GEO | ARM | ENG | RUS
Հայ երաժշտություն

 

Մեր Երաժշտությունը

 

        Հին,հայկական, հեթանոսական ծիսակատարությունների,մասնավորապես, գողթանական երգիչների, գուսանների և վիպասանների արվեստների վերաբերյալ, պատմական տվյալներ բերված են V դարի հին հայկական պատմագիրներ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատություններում: Նախաքրիստոնեական Հայաստանի երգերից պահպանվել են ոտանավոր տեքստերի հատվածներ,որոնք դիցաբանում են Արա Գեղեցիկի և ասորական թագուհի Շամիրամի,Արտաշես թագավորի և ուրիշների մասին և կատարվում էին երաժշտության ուղեկցությամբ: Խորենացին նկարագրելով հին հայկական դիցաբանությունների պատմությունները, գրում է. «Նույնը ճշգրտորեն ասվում է և թվարկելու արժանի է այն երգերում,որոնք,  ինչպես ես եմ լսել,խնամքով պահպանել են գինով առատ Գողթն մարզի բնակիչները:Նրանց թվում կան երգեր,որոնք պատմում են Արտաշեսի և իր որդիների,ինչպես նաև հիշված են Աժդահակի ժառանգների մասին,անվանելով նրանց այլապես ասված`վիշապածիններ,քանզի մեր լեզվով Աժդահակ նշանակում է վիշապ...»:Այդ հնագույն երգերից մեկը պատմում է հայոց թագավոր Արտաշեսի (մ.թ.ա.2-րդ դ.)և ալանական թագուհի Սաթենիկի մասին:

        301 թվականից հետո,երբ Մեծ Հայաստանը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն,  հիմքեր ստեղծվեցին հայկական քրիստոնեական երաժշտության զարգացման համար:

        Հին հայկական երաժշտության հետագա զարգացման հարցում զգալի պատմական դեր խաղացին ձևավորված ֆեոդալական հարաբերությունները:Արդեն V-VII դարերում հայկական ժողովրդական երաժշտության նոր և ավելի բարդ ձևերը, նրա հնչողության շրջանի ընդարձակումը և թեմատիկայի նորացումը պայմանավորված էին վաղ ֆեոդալիզմի առաջացումով:Նախկին գուսանական արվեստը,չնայած եկեղեցու հալածանքներին, շարունակում էր իր զարգացումը:

         Չնայած որ հայկական մասնագիտացված երաժշտությունը գտնվում էր եկեղեցու հայեցողության ներքո,այն միառժամանակ կրում էր ժողովրդական ստեղծագործության խիստ ազդեցությունը: Եկեղեցական երաժշտության զարգացման հարցում հսկայական դեր խաղաց 406 թվականին հայկական այբուբենի ստեղծումը:Հայկական դպրոցներում(վարդապետարաններում)ուսուցանվում էին երաժշտական տեսություն, շարադրություն և երգ:

       Մովսես Խորենացին խոսում է Մեսրոպ Մաշտոցի հիմնադրած առաջին հայկական դպրոցների մասին:

       Հենց V-VI դարերում ստեղծվեցին առաջին հոգևոր երգերը(հիմնոգրաֆիա),նրանց առաջին հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Հովան Մանդակունին,Ստեփանոս Սյունեցին,Կոմիտաս Ացխեցին և ուրիշներ:Մասնագիտացված «մոնոդիկական» երաժշտության նախասկզբնական հասարակ ձևերն են հանդիսանում հեթանոսական պաշտամունքային երաժշտական ավանդույթների հիման վրա ստեղծված հոգևոր երգերը:Ավելի ուշ զարգանում են «կցուրդ»-ները,որոնք հետագայում դառնում են շարականներ:

        Դարաշրջանի հայկական հոգևոր երաժշտությունը փոխ է առել գավառական երգի հնչողության կազմը:Առաջին երաժշտական ստեղծագործությունները՝ շարականները, հայտնվելով V դարում,  տարբերվում են պարունակության պարզությամբ,նրանց մեղեդին և տեքստերը պարզ են և հիմնականում փոքրածավալ:Ժամանակի ընթացքում ստեղծվեցին ավելի բարդ հայեցակարգով  շարականներ,բարդ ռիթմիկայով և զարգացած լադա-հնչողական հիմքով:

        Այդ ստեղծագործությունների բազմազանությունը կայանում է «գանձերի», «ավետիսների», «պատարագների» երգեցողությամբ և հոգևոր, «մոնոդիկական»երաժշտության մասնագիտացված այլ տեսակներում:Տեսակներից ամեն մեկը տարբերվում է իր ժանրային հատկանիշներով:Եթե,V դարում ստեղծագործվեց ձայների սիստեմատիզացիան,ապա VII դարում Բարսեղ Տչոն կազմեց առաջին շարականների հավաքածուն՝ «Չոնընտիր Շարականոց»: Հարյուրամյակի«հիմնոգրաֆ»-ներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Դարի առաջին կեսին Ստեփանոս Սյունեցին անցկացրեց ձայների երկրորդ սիստեմատիզացիան (համակարգավորումը):Վերջինս եկեղեցական երաժշտության մեջ մտցրեց «կանոնը»:Հին հայկական երաժշտության պատմության մեջ մեծ ձեռքբերում է դառնում VIII-IX դարերում «էկֆոնետիկական» և երաժշտական նոտագրության (հայկական-նեվմերի-խազերի)համակարգի հայտնագործությունը: Դա իսկզբանե կապված է Սյունեցու անվան հետ: Հնագույն «խազերով» ձեռագիրը վերագրվում է IX դարին: Պահպանվել են ընդհանուր առմամբ 2 հազարից ավելի «խազերով» ձեռագրեր: Հին Հայաստանի բարձր երաժշտական կուլտուրայի մասին են վկայագրում  տեսաբաններ   Դավիթ Անհաղթի (V-VI դ.դ), Դավիթ Քերականի (գրականագետ) (VI դ), Ստեփանոս Սյունեցու և ուրիշների աշխատությունները, որոնք վերաբերվում էին երաժշտական էսթետիկայի հարցերին, վերամշակելով հարմոնիայի (համահնչության) մասին գիտությունը, ձայնը և այլն: Արդեն վաղ միջնադարում, Հայաստանում մշակված էր «ակուստիկայի» տեսությունը:

        Հայկական երաժտությունը X-XIII  հարյուրամյակներում, զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում, նշանակալի զարգացում ապրեց: Դրան նպաստում է IX դարի կեսին հայկական պետականության վերականգնումը: X դարում ստեղծվում է նոր ուղղության մասնագիտացված «տաղը» մոնոդիկական  երաժշտությունում: Տաղերը հանդիսանում էին խոշոր աշխարհիկ կամ հոգևոր վոկալային պիեսներ., ինչպես նաև լիրիկական բնույթ կրող գործեր: Այս ստեղծագործությունները իրենց ակունքներով ծագում են  գուսանական,ինչպես նաև գավառական ստեղծագործություններից: Տաղերի առավել ականավոր հեղինակներն են  Գրիգոր Նարեկացին (X դ),Խաչատուր Տարոնացի (XIIդ): Հայկական վերածննդի հումանիստական մտքերը արտացոլված են ինչպես տաղային ստեղծագործություններում, այնպես  էլ «Սասունցի Դավիթ» էպոսում,որը վերջնականապես ձևավորվում է IX- XI դարերում: IX- XI դարերի Հայաստանի երաժշտական մշակույթի հիմնական զարգացումը կապված է հենց տաղային ստեղծագործության հետ: «Խազերի մանրուսում»-ի առաջացումով, XI դարում, կատարելագործվում է երաժշտական նոտագրության համակարգը: Դա հնարավորություն է տալիս ճշգրտորեն  ամրագրել երաժշտությունը, մեղեդին: Ստեղծվում են երգերի հավաքածուներ՝ «Խազգիրք», որոնք հանդիսանում  էին  նաև ինքնատիպ ուսուցողական հնարամիջոց:

        Հին հայկական երաժշտության զարգացման մեջ մեծ դեր է խաղացել Ներսես Շնորհալին (XIIդ), գրելով բազմաթիվ երգեր, տաղեր և շարականներ: Շնորհալին ավարտում է շարականի և պատարագի ստեղծումը: Հովհանես Իմաստասերը

(XI- XIIդ.դ), Հովհանես Երզնկացին (XIII)դ և ուրիշները իրենց աշխատություններում դիտարկում են երաժշտական-էսթետիկական բնույթ կրող թեմաներ: Առաքել Սյունեցին, Հակոբ Ղրիմեցին գրում են իրենց ժամանակի երաժշտական գործերի մասին: Մեծ արժեք են ներկայացնում Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակ ստեղծված պատմական երգերի (Խեթում թագավորի որդի Լեվոն I-ի գերեվարումը և այլն) պահպանված խոսքերը: XIV դարից աշխարհիկ տաղերը զգալիորեն ետ են մղում շարականներին  և ուրիշ հոգևոր ստեղծագործություններին: Մանավանդ XVI դարից Թուրքիայի և Իրանի միջև Հայաստանի մասնատումից հետո, ուժգնանում են սոցիալական երանգները և գերակշռում են սգո երգերը:

 

  • Գուսանական երաժշտություն

      Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներ են: Նրանց ստեղծագործությունը բացարձակապես աշխարհիկ  է:Նախաքրիստոնեական Հայաստանում, հելլենիզմի դարաշրջանում,գուսանները իսկզբանե ծառայում էին Գիսանե աստծու տաճարում:Գուսանական երաժշտությունը իր ակունքներով սկիզբ է առնում Հայաստանում ստրկատիրական դարաշրջանի վիպասանների ստեղծագործություններից:   პპპპძძძძძძძპძძნგგგგწშშშშგგგგგგგგგგგგგგნნნნნნნნნნნგგԶարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում  առաջանում են գուսաններն ու վարձակները: Գուսանական երգերի մասին հայտնում են V դարի հին հայկական հեղինակներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բյուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և ուրիշներ: Ժողովրդական երգիչ – գուսանները իրենց երգերը, երաժշտական գործիքների ուղեկցությամբ, գլխավորապես կատարում էին խնջույքներում և հարսանիքներում:

         301թվականից հայկական եկեղեցին հետապնդում է գուսաններին: Հայ պատմագիր Փավստոս Բյուզանդը, ապրելով   IV-V դարերում, նկարագրելով V դարի իրադարձությունները, գրում է. «Մի անգամ նրանք գտնվում էին Տարոնի հողում,եկեղեցական ավան Աշտիշատում, որտեղ եկեղեցի առաջին անգամ կառուցել էր նրանց նախապապ Գրիգորը: Երկու եղբայրներ՝ Պապն ու Աթանագինեսը եկան այդ ավանը: Ուժգին հարբած, նրանք սկսեցին ծաղրել աստծո տաճարը, երկու եղբայրները մտան եպիսկոպոսական հանգստատեղին, որտեղ գինի խմեցին անառակների, երգչուհիների, գուսանների և ծաղրածուների հետ»:             Հին գուսանական արվեստը գոյություն ունեցավ մինչև   XV-    XVI հարյուրամյակները:

 

        Շարական – հոգևոր երգ, հիմնոգրաֆիա: Մեծ քանակությամբ    V- XV դարերի շարականները են պահպանվել: Հին հայկական հոգևոր երաժշտությունը բաղկացած է 4 հիմնական ժանրերից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ: Շարականները իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի, մասնավորապես, պոեզիայի, երաժշտության և մասնագիտացված երգահանության սինթեզ: Արդեն    VII դարում Բարսեղ Տչոն,կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ,  կազմեց շարականների հավաքածու «Շարականոց»: Համաձայն Կիրակոս Գանձակեցու,  «(այդ ժամանակ ) այնքան շատ կանոնական եկեղեցական երգեր կային Հայաստանում, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուսի երգերը»: Վարդան Մեծը գրում է. – դիտարկվեցին եկեղեցական երգերը, որտեղից ընտրվեցին լավագույնները, որոնք հայկական եկեղեցումերգում են  այդ ժամանակվանից  մինչև այժմ: Նրանց խմբագրությունը հանձնարարված էր սբ. Բարսեղին, Տչոն անվանումով, Դեպրավանք կոչվող տաճարի նախկին կենակալ, որը Անիի մարզում է: Նրանով  և շարականը, որը մինչև այժմ օգտագործվում է հայկական եկեղեցում,  հանդես  գալիս  որպես Տչոպենթիր:

       Շարականների բազմադարավոր արվեստը, գտնվելով աշխարհիկ երաժշտության և պոեզիայի խիստ ազդեցության ներքո, մոտ հազար տարվա ընթացքում զգալի էվոլյուցիա է ապրում:

        Շարականների հիմնական, բանաստեղծական տեքստերի չափը բարդ է և չորս սյունային (4+4+4+4) (ЯМБ): Հանդիպում են նաև ուրիշ չափեր, որոնց միջև հաճախորեն չորս վանկային, սյունային «անապեստն» է (3+3+3+3):Շարականների երաժշտությունը վերագրվում է «ստրոֆիկական»սկզբունքին:Շարականները հյուսվել և շարադրվել են, որպես ամբողջական,երաժշտական-պոետական ստեղծագործություններ:      

 

Տաղ  

Տաղերը ինչպես և շարականները, նույնպես հանդիսանում են երաժշտական- բանաստեղծական ստեղծագործության սինթեզ: Տաղը մասնագիտացված մոնոդիկական երաժշտության յուրահատուկ ժանր է: Տաղերը համեմատաբար հանդիսանում էին ծավալուն «մոնոդիաներով», որոնք իրենց պարունակությամբ և մեղեդիով հիշեցնում են գալիք ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաներ: Տարբերվում են հոգևոր և աշխարհիկ տաղերը: Առաջինները ավելի ծավալուն են, քան աշխարհիկները: Տաղը, որպես երաժշտական ժանր, հատկապես զարգացել է X  դարից, հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ:

        Հոգևոր տաղերը, ի տարբերություն  շարականների, կանոնիկական երգեր չէին հանդիսանում,   կատարվում էին ծիսակատարությունների  և տոնակատարությունների ժամանակ, ավելի հանդիսավոր տեսք տալու համար տվյալ միջոցառումներին:

       Ազնվական տաղը իր առավելագույն զարգացմանն է հասնում Ֆրիկի (XIIդ.)ստեղծագործությամբ: Առավելապես հայտնի աշխարհիկ տաղերից է «Կռունկը», ստեղծված ուշ միջնադարում, պահպանվելով   XVII դարի տեքստերում: Տաղերի ականավոր կատարողներից մեկն է  Պետրոս Կապանցին: Նրա ստեղծագործությունները արմատներով ծագում են զարգացած ֆեոդոլիզմի ժամանակաշրջանի հայկական երաժշտական մշակույթի ավանդույթներից: Այդ ժամանակաշրջանում բազմանում է երաժիշտների և երաժիշտ-կատարողների քանակը: Նույն ժամանակ XVII- XVIII հարյուրամյակներին հայ գիտնականները շարունակում էին միջնադարյան ձեռագրերի և մանուսկրիպտների երաժշտական ժառանգության հետազոտումը և մշակումը: Տվյալ ժամանակի ականավոր երաժշտական  տեսաբաններն  են Ավետիք Բաղդասարյանը, Զեննե-Պողոսը, Խաչատուր Էրզրումցին և Մխիթար Սեբաստացին: Հին հայկական երաժշտության  գիտազննման հետ մեկտեղ, Գրիգոր դպիր Գասպակալյանը (4 երաժշտական աշխատությունների հեղինակ) փորձում է ստեղծել խազերի նոր համակարգ:

 

Աշուղական երաժշտություն

         Աշուղական արվեստը նույնպես  հանդիսանում է երաժշտության և գրականության (պոեզիայի) սինտեզ, ծագել է XVI դարի կեսերին: Աշուղական արվեստի հիմնական զարգացումը   սկսվել է XII դարից: XVII- XVIII դարերի ականավոր հայ աշուղներն են՝  Էգազը, Գուլը, Արութինը, Լազարի որդի Բագերը և ուրիշներ: Աշուղական երաժշտությունը հիմնված է ժողովրդական ստեղծագործության բազմադարյան ավանդույթների վրա:

        Յուրացնելով միջնադարյան տաղասացների ավանդույթները, հայ աշուղները իրենց ստեղծագործությունների համար յուրօրինակ կրկներգներ էին ստեղծում: Արդեն XIX  դարի երկրորդ կեսից այդ երգեցողությունները գրվել են եվրոպական երաժշտական նոտացիայով: Այդ երգերի տեքստերը նվիրված են սիրային, սոցիալական, երգիծական և ուրիշ թեմաներին: Չնայած  տվյալ ստեղծագործության անհատականությանը, աշուղական արվեստին բնորոշ են նաև ընդհանուր գծերը: Աշուղական արվեստը ավելի զգացմունքային է, կառուցվածքով՝ ընդարձակ և  ռիթմով՝ ճկուն: Աշուղների հիմնական երաժշտական գործիքները լարայիններն են՝ սազ և չոնգուր: XVII- XVIII դարի առավելապես հանրահայտ հայ աշուղներն են՝ Հովնաթան Նաղաշը, Բաղդասար Դպիրը և Սայաթ Նովան: XVIII հարյուրամյակում աշուղների արվեստը «կլանում» է տաղասացների ստեղծագործությունը:

 

Ժողովրդական  երաժշտություն

         XIX  դարի վերջի, XX  դարի սկզբի հայ խոշոր աշուղներն են՝ Ջիվանին, Շիրինը, Շերամը, Հավասին: 1870 ական թվականներին, հայկական երաժշտության գործիչներ Ս. Ամատունին, Կ. Կարա- Մուրզան, Ն. Տիգրանյանը, Կոմիտասը և ուրիշները սկսեցին հավաքել և գրառել ժողովրդական երգերը (1913թ նույնիսկ ձայնագրման սարքերով):Այս ոլորտում առավելագույն վաստակը պատկանում է Կոմիտասին, որը թողարկել է 2000 - ից ավել ժողովրդական երգեր: XIX դարի վերջին քառորդում Կարա - Մուրզան Անդրկովկասի տարբեր անկյուններում և Ռուսաստանի հարավում ստեղծում է ավելի քան 90 հայկական ժողովրդական երգչախումբ, ինչով և հայկական կենցաղում տարածվում է բազմաձայնությունը: XX դարի սկիզբը նշանավորում է քամանչիստ Սաշա Օգանեզաշվիլի(Օգանյան)-ի ստեղծագործությունը: XIX  դարի վերջի և XX  դարի սկզբի խոշորագույն հայ աշուղներն են՝Ջիվանին,Շիրինը,Շերամը,Հավասին:

 

  • Դասական երաժշտություն

Համբարձում Լիմոնչյանը 1813-1815 թվականներին  ստեղծում է նոր հայկական նոտագրությունը:Այդ ժամանակ էլ գրառության ենթարկվեցին ինչպես երաժշտական ֆոլկլորի,այնպես էլ հոգևոր երաժշտության նմուշներ,մասնավորապես Ն.Թաշչյանը գրառեց հին հայկական հոգևոր երաժշտության 3 հատոր ստեղծագործություններ:

         Տվյալ դարի երկրորդ կեսին սկսվում է երաժշտական մշակույթի նոր վերելք,պայմանավորված  նաև ազգային-ազատագրական գաղափարներով:Ինչպես արևելյան,այնպես էլ արևմտյան Հայաստանում և Թուրքիայում վերածնունդ  է  ապրում ամբողջովին հայկական երաժշտական-հասարակական կյանքը: Հրատարակվում են բազմաթիվ «երգարաններ» («Հայերի ազգային երգարան»,Ռաֆայել Պատկանյան,1856թ,Պետերբուրգ),ստեղծվում են երաժշտական հանրություններ:Նիկողայոս Թաշչյանը(1878),Վենետիկյան  «մխիթարականները» ստեղծեցին երաժշտական գրագիտության և թեորիայի դասագրքեր:Ժամանակի կարևոր մշակութային ձեռքբերում է դառնում հայկական երաժշտական «պարբերականի» առաջացումը: Դեռ 1857 թվականին Գաբրիել Երանյանը և Ա.Հովհանիսյանը հրատարակում են«Քնար արևելյան» երաժշտական ամսագիրը,որը 1861թվականին  թողարկվում է նոր «Քնար հայկական» անվանումով:1879 թվականից  լույս  է  տեսնում  Ե.Տնտեսյանի «Նվագք հայկական»ամսագիրը:Հայկական խոշոր պարբերական հրատարակություններում տպագրվում են երաժշտական հարցերին վերաբերող հոդվածներ:Հայկական երաժշտական մշակույթի զարգացման հարցում կարևոր դեր են խաղացել Լազարևսկի ինստիտուտը,Ներսիսյան դպրոցը,Գևորգյան ճեմարանը, որոշակի առումով նաև Թիֆլիսում՝ ռուսական երաժշտական հանրության բաժնին առընթեր ուսումնարանը: XIX  դարի կեսից ձևավորվում է նաև համերգային կյանքը:

         Բացի աշուղների,դուդուկահարների,քամանչահարների և ժողովրդական երգիչների համույթներ ստեղծելուց,ի հայտ են գալիս առաջին ռուսական և արևմտյան կոնսերվատորիաների շրջանավարտները:Այդ պահից էլ ստեղծվում են գործիքային անսամբլներ և սիմֆոնիկ նվագախմբեր,որոնց  շրջանում ամենանշանակալիցը Սինանյանի (1861-1896) օրկեստրն էր:Ե.Տնտեսյանի,Ն.Թաշչյանի,Կորգանովի,Թ.Չուխաջյանի և Գ.Երանյանի ստեղծագործություններում զարգացում են ապրում խմբային,մեներգային,ռոմանսային երգի ժանրերը,Կորգանովի և Չուխաջյանի մոտ՝ նաև գործիքային երաժշտությունը:

        1860-ական թվականներից  շարունակվում է   հայրենասիրական գաղափարներով երգեր  գրելը: Հենց XIX  դարի երկրորդ կեսին էլ  հայտնվեց նոր,ազգային կոմպոզիտորական դպրոցը:

       1870-1868 թվականին  Տիգրան Չուխաջյանի ստեղծած առաջին հայկական ազգային օպերան(«Արշակ-II»)պատմական նշանակություն ունեցավ:1891 թվականին Տիգրան Չուխաջյանը ստեղծում է «Զեմիրե» օպերան,1897 թվականին՝ նա ստեղծում է 3 օպերետներ,որոնցից առավել հանրահայտ է դառնում«Լեբլեբիջի»-ն(1875):Սերովբե Բենկլյանի հետ միասին,Չուխաջյանը կազմակերպում է Մերձավոր Արևելքի առաջին,մշտապես գործող մասնագիտացված օպերետային  երգչախումբը՝ տրուպպան:

         1880-ական թվականներին հայկական դասական երաժշտությունում սկսվում է նոր,մասնագիտացված կոմպոզիտորների կողմից հին ժողովրդական երգերի վերահավաքման և մշակման շարժումը:Այդ կոմպոզիտորների թվում էին Մակար Եկմալյանը,Քրիստափոր Կարա-Մուրզան և Նիկողայոս Տիգրանյանը:Այս ժամանակաշրջանից իր գործունեությունն է սկսում հայկական երաժշտության պատմության առավելապես կարևոր գործիչներից մեկը՝ Կոմիտասը,որը ազգային-ինքնագոյության երաժշտական ոճի նոր վերածնման հարցում որոշիչ դեր խաղաց: Նրա բազմակողմանի գործունեությունը կողմնորոշեց գալիք ժամանակաշրջանների ամբողջ հայկական երաժշտության հետագա զարգացման ուղին:

         Ալեքսանդր Սպենդիարովի ստեղծագործությամբ սկսվում է հայկական սիմֆոնիայի և վոկալ-գործիքային երաժշտության նոր պատմությունը(«Ղրիմյան էսքիզներ» սյուիտը՝ 1903-1912թթ,սիմֆոնիկ նկար «Երեք արմավենի»՝ 1905  և ուրիշներ):Ռոմանոս Մելիքյանը հիմնականում աշխատում է ռոմանսի ոլորտում:1912թ Արմեն Տիգրանյանի «Անուշ»օպերայի բեմադրումը նոր ոճային ուղղություն է տալիս հայկական երաժշտական թատրոնին:Ստեղծագործությունը հիմնված է ժողովրդական երաժշտության լեզվի վրա:Նույն տարում,1912թ Ազատ Մանուկյանը ստեղծում է առաջին հայկական մանկական օպերան-«Չարի վերջը»:

          XX դարասկզբին իրենց ստեղծագործական գործունեությունը սկսեցին  Գրիգոր Սյունեցին, Ս.Վ.Բարխուդարյանը,Ա.Ս.Մայիլյանը,Ա.Գ.Տեր-Ղևոնդյանը,Դ.Ա.Կազարյանը,Ե.Բաղդասարյանը,Մ.Միրզայանը:Ժամանակաշրջանի ազգային երաժշտագիտությունը,որտեղ գլխավոր ներկայացուցիչներն են Կոմիտասը,Կորգանովը և Տնտեսյանը,հիմնականում կապված է ժողովրդական և միջնադարյան պրոֆեսիոնալ երաժշտության,ժողովրդական երաժշտական ավանդույթների և ինքնագոյության գիտակցության հետ:

         Կոմիտասի հետ համատեղ ժողովրդական երաժշտություն  հավաքելով է զբաղվում նաև Ս.Ա. Մելիքյանը, որը 1912թ. կազմակերպեց հայկական երաժշտական հասարակություն: 1919 թվականին Թիֆլիսում ստեղծվեց հայկական երաժշտական  գաղափարախոսական միություն: Այդ ժամանակաշրջանում բուռն կերպով   զարգանում էր վոկալային ստեղծագործությունը: Ռուսաստանի և Եվրոպայի տարբեր բեմերում ելույթ ունեցան երգիչներ Նադեժդա Պապայանը, Տիգրան Նալբանդյանը,Արմենակ Շահմուրադյանը (Գրանդ օպերայի մեներգիչ), Մարգարիտ Բաբայանը, Բեգլար Ամիրջան, Կոնստանտին, Հովհանես, Եղիշե, Նունե և Մարիա Կուրգանովները: Երաժշտական արդյունավետ գործունեություն էին զարգացնում դաշնակահարներ Ստեփան Էլմասյանը, Կարլ Միկուլին, Ադամյան քույրերը, դիրիժոր Ալեքսանդր Ասլանովը (1912-1918թթ. ղեկավարում էր Մարինյան թատրոնի նվագախումբը), ջութակահարներ Դավիթ Դավթյանը և Հովհանես (Իվան) Նալբանդյանը:

        Շատ հայ կոմպոզիտորներ, երաժիշտներ, դիրիժորներ Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության հետևանքով, ստիպված էին արտագաղթել և ազգային երաժշտական մշակույթը զարգացնել աշխարհի տարբեր երկրներում:

1920 թվականի  վերջում Հայաստանի հանրապետությունում հաստատվեց սովետական իշխանությունը: 1923 թվականին Երևանի երաժշտական ստուդիան (կազմված 1921թ.) վերափոխվում է Երևանի պետական կոնսերվատորիայի: Հաջորդ տարում, 1924 թվականին կազմակերպվում է Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախումբը, առաջին դիրիժորների թվում էին Ալեքսանդր Սպենդիարովը և Ալեքսանդր Մելիք-Փաշաևը:Այդ ժամանակ էլ Ալեքսանդրոպոլում,հանրապետության լավագույն երաժիշտների մասնակցությամբ, բեմադրվեցին ռուսական և արևմտա-եվրոպական օպերաներ և օպերետներ:Մոսկվայի կոնսերվատորիայի մի քանի հայ ուսանողներ 1925 թվականին հիմնեցին կվարտետ,որը քիչ անց  կոչվեց  Կոմիտասի անունով:

         1920-ական թվականներին հայկական երաժշտության զարգացման հարցում նշանակալից դեր խաղացին Մոսկվայում  Սովետական Հայաստանի Կուլտուրայի Տանը առընթեր երաժշտական կոլեկտիվը,ինչպես նաև Թբիլիսիի և Բաքվի հայկական արվեստի տների երաժշտական սեկցիաները:Արդեն 1927 թվականին Երևանի կոնսերվատորիային առընթեր աշխատում էր օպերային դասարանը,որը 1930թ.վերափոխվեց օպերային ստուդիայի:1930-ական թվականներին Հայաստանում բացվեցին մի շարք նոր երաժշտա-կրթական հաստատություններ:1923թ.Երևանում ստեղծվեց Հայկական Ֆիլհարմոնիան:Պատմական կարևոր նշանակություն ուներ նաև1933թ.Հայկական Օպերայի և Բալետի թատրոնի բացումը և 1932 թ.,Սովետական Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը:

1920-ական թվականներին   իր ստեղծագործական գործունեությունն էր շարունակում Սպենդիարովը,որի «Ալմաստ»օպերան 1930 թվականին  է բեմադրվում,իսկ այդ ժամանակաշրջանում կոմպոզիտորը գրում է «Երևանյան Էտյուդներ»ը սիմֆոնիկ նվագախմբի համար:1921թ.Ա.Տեր-Ղևոնդյանը գրում է «Սեդա» օպերան,վոկալային ցիկլեր է ստեղծում Ռ.Մելիքյանի «Զմրուխտներ» և «Զարվար»-ը:

1930-թվականներին սկսվում է XX դարի խոշորագույն կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանի ակտիվ ստեղծագործական գործունեությունը: 1930-ականներին,1940-ականների սկզբին նրա ստեղծագործությունները՝ «1-ին սիմֆոնիան»(1934),համերգ ֆորտեպիանոյի և նվագախմբի համար(1936),սիմֆոնիկ պոեմը խոռի հետ(1940),դառնում են ոչ միայն հայկական,այլ նաև աշխարհի երաժշտության հանրահայտ գլուխգործոցներ:

1930-ական թվականներին աշխատում էր Ա.Ստեփանյանը,երգիծական «Քաջ Նազար» օպերայի(1935),«Սասունցի Դավիթ» էպիկական օպերայի(1936) վրա:

Օպերային ժանրում աշխատում են. Ա.Մաիլյանը(«Սաֆա»),Ա.Այվազյանը(«Տապարնիկոս»),Լ.Խոջա-Էյնաթովը,Ս.Ա.Բալասանյանը և ուրիշներ,բալետային ժանրում՝ Ա.Տեր-Ղևոնդյանը(«Կրակի հարսնացուն»,«Անահիտ»),Ս.Բարխուդարյանը(«Նարինե»)և որիշներ:

 

 

  ajjj

 

Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved