GEO | ARM | ENG | RUS

Հայ գեղարվեստ

 

 

Սարյանը XX-րդ դարի մեծ նկարիչներից մեկն է և գույնի ակնառու վարպետը : «Գույնը, դա իրական հրաշք է, բացականչում էր նկարիչը, գույնը արևի լույսի հետ համահունչ, ստեղծում է ձևի, կառուցվածքի ներքին պարունակությունը, արտահայտելով տիեզերային գոության (բուն) էությունը»:

  • Հայկական կերպարվեստի համար Մարտիրոս Սարյանը այդպիսի կարգի խոշոր կերպար է, և դրանով է բացահայտվում, որ նրա ստեղծագործման էվոլյուցիան ներկայացվում է, որպես առավել ուսուցողական:
  • Սարյանի գեղագրության մեթոդի բանալին է եղել միշտ, համընդհանրության սկուզբունքը, որը հասկացվում է ամենատարբեր իմաստներով – սկսած թեմայից ու տրամադրությունից, մինչև բիծն ու շտրիխը:
  • Սարյանի կտավները գրված վառ ու հագեցված, զարգացնում են նոր էսթեթիկական ընկալում, հասկանալու հնարավորոթյուն տալով, որ արվեստը ոչ միայն իրականության իմիտացիա է, այն պահանջում է  պատկերացման և վերածության հասարակ ձևերը: Մարտիրոս Սարյանը միշտ, որպես իր գլխավոր ուսուցիչ է համարել բնությունը:
  • 1910-կան թվերի առաջին կեսերին համարձակ բարեփոխություն մտցնելով ', Մարտիրոս Սարյանը վարպետորեն միաձուլեց Արևելքի գեղանկարչության ավանդույթները,  XX-րդ դարի Եվրոպական մշակույթի նոր ձեռքբերումների հետ: Նկարիչը  ճանաչում ստացավ Ռուսաստանում: Նրա նկարները ձեռք բերվեցին Տրետյակովյան պատկերասրահի կողմից, մի քանիսը – ցուցահանվել են Եվրոպայում:
  • Ավելի ուշ, արդեն 1950 – կանների վերջին 1960-կանների սկզբին, նա նկարիչների հաջորդ սերունդներից հիշվում և օգտագործվում է , որպես ընդորինակելիությանը նմուշ, իսկ նրա մեջ պարփակված հնարքները, որպես Հայաստանի համայնապատկերի համընդհանրություն:
  • Մարտիրոս Սարյանը 1920-ական և 1930-ական տարիներին պահպանում է իր հետաքրքրությունը բոլոր առաջատար ժանրերի նկատմամբ,որոնցում նա աշխատում էր նախկինում ևս,բնապատկերն ու դիմանկարն ու նատյուրմորտը հավասարաչափորեն էին զբաղեցնում նրան:Ճիշտ է, փոփոխվում է նրանց համագործակցությունը,նրանք հանդես են գալիս այլ կոմբինացիաներում և համախառնությամբ,բայց գլխավորը,ինչը առանձնացնում է բոլոր կտավները –դա ճշտգրտության ձգտումն է:Բնության կոնկրետ պատկերներից,առարկաներից և մարդկային դեմքերից,ինչ-որ համընդհանուր օրենքի դուրս բերումը,որում Սարյանը ուժեղ էր նախկինում,տեղը զիջում է բնորոշության և անհատականության սուր հետաքրքրությանը:Ոչ  թե ծաղիկներ,մրգեր,սարեր և մարդիկ,այլ այս ծաղիկները,այս սարերն ու այդ մարդն է գտնվում այժմ նկարչի ուշադրության կենտրոնում:Նոր աշխարհազգացումը փոփոխություններ է մտցնում կերպարականացման համկարգում,-էտյուդ բնանմուշից,կոնկրետ տեսք,մոդելի արտաքին տեսքի մանրագույն գծերը,մոլբերտի առջև տեղաբախշված իրերի վիճակը ուշադիր մանրազննվում և ֆիկսվում է:Ի հայտ է գալիս նկարչի մինչ այդ չիրականացված ընդունակությունը-ամեն ինչում տեսնել անկրկնելի անհատականություն,դա փոխում է նկարը,նվազագույն աստիճանում-պալիտրան,ֆակտուրան հետևում է նկարչի պոռթկումնային շարժումների և նպատակը իրականացված է,- դանդաղ, «հավերժ» ռիթմերըփոխարինվում են զարկերակի հաճախակի զարկերով: Զարգացման տարբեր փուլերի ծրագրավորում կարելի է համարել Սարյանի ինքնադիմանկարները –շեշտվածությամբ շրջապատին միախառնված պատանու պատկերից դեպի վրձինը հարվածին բարձրացրած մարդու, իսկ նրանից (40-ական թթ) – դեպի մեծ (Երեք տարիքներ) ինքնադիմանկարը- անցնելով երկար ուղղի:
  •  
  •  
  •             Այվազովսկի Իվան Կոնստանտինովիչ

    (Հովհաննես Այվազյան, հայկական ծագումով ռուս նկարիչ (1817-1900)): Ծնվել է Թեոդոսիայում, 1817թ., հուլիսի 17, հայ գործարարի ընտանիքում: Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի Ակադեմիայում, Մ.Ն Վորոբյովի մոտ (1833-1839): Ակադեմիայի «թոշակառու»-ի կարգով աշխատել է Ղրիմում (1838-1840), Իտալիայում (1840-1844), այցելել է նաև Ֆրանսիա, Անգլիա և մի շարք այլ երկրներ: Սիրում էր ճանապարհորդել,  և ավելի ուշ, Ռուսաստանով, Եվրոպայով և Միջերկրական ծովով, սակայն 1845 թվից առավելապես ապրել և աշխատել է հարազատ քաղաքում: Կրել է  Ֆրանսիական «մարինա (ծովային բնապատկեր) բարոկկո- կլասիցիզմ» -ի (Կ. Լորենս և Կ.Կ. Վերնե) հատուկ ազդեցությունը:Ազատվելով չափազանց խիտ նկարելաձևից և կլասիցիստական չափազանց կտրուկ կոնտրաստային կոմպոզիցիաներից,Այվազովսկին ժամանակի ընթացքում հասնում է գեղանկարչական իրական ազատության:Աղետա-բրավուրային «Իններորդ Վալ»-ը(1850,Ռուսական թանգարան,Պետերբուրգ),որտեղ մատչելի է դարձված «անխնա»ծովային տարածության պատկերացումը,կարող է ծառայել որպես նրա  ստեղծագործական  գործունեության վաղ ժամանակաշրջանի արդյունք:Այվազովսկին գեղանկարչական էֆեկտը ապահովելու հետ մեկտեղ,բավականաչափ բեղմնավոր վարպետ է հանդիսանում(նկարելով 6000-ից ավել նկար),ինչը շատ հաճախ դառնում է նրա ինքնատիպ,ֆիրմային կարծրատիպը:Բայց իր ամենաքրեստոմատիական և հիրավի հատուկ հանրահայտություն վայելող նկարներում(ինչպիսիք են՝«Սև Ծովը»,1881թ.,Տրետյակովյան պատկերասրահ)նա ցուցադրում է իր գլխավոր տաղանդը ՝լույսով թափանցված,հավերժ շարժուն ջրի տարերքը ցույց տալու ունակությունը:

              Հանդիսանալով ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչը (1844թ.-ից), Այվազովսկին ռազմական մի շարք կամպանիաների է մասնակցում(այդ թվում և Ղրիմյան պտերազմին1853-1856),ստեղեղծելով պաթետիկ ռազմական կտավներ(Չեսմենյան մարտը,1848թ.,Թեոդոսիայի պատկերասրահ):Չնայած նրան,որ նա ոչ քիչ թվով «լոկ երկրային» բնապատկերներ նույնպես ունի կատարած,որոնց միջև առանձնանում են ուկրաինական և կովկասյան տեսարանները(1850-1860-ականներ),սովորաբար հենց ծովն է նրա մոտ հանդիսանում որպես բնության և պատմության հիմք,առանձնապես՝աշխարհի արարման և հեղեղի սյուժեներում,այնուամենայնիվ,կրոնական կամ աստվածաշնչային,ինչպես նաև հավասար առմամբ ,անտիկ առեղծվածաբանական պատկերները չի կարելի  դասել նրա ամենամեծ հաջողությունների թվին:

    Այվազովսկին մի շարք նկարներ նվիրել է հայկական հին և նոր պատմությանը(Ջորջ Բայրոնի այցելությունը Վենետիկին  կից Մխիթարականների վանքը,1880թ.,Հայաստանի պատկերասրահ,Երեվան):



  •  

               Գևորգ Բաշինջաղյան(1857-1925)

     

    Գևորգ Բաշինջաղյանը ծնվել է Արևելյան Վրաստանի գավառային փոքր քաղաք՝Սիղնաղում, սեպտեմբերի 16-ին,1857թվին:Հարազատ քաղաքի հստակ և նուրբ ուրվագծերը պահպանվել են Բաշինջաղյանի նկարներում  նույնպես: Տղան մեծանում էր այնպիսի ընտանիքում,որը պատկանում էր XIX դարի կեսի հայ աշխատավոր մարդկանց շրջանին,որտեղ այդ տարիներին աճում էին առաջին սերնդի մտավորականները և զարգանալով  չէին խզում  ազգային ավանդական կյանքի դրվածքի և աշխարհազգացական խորին կապերը:Այդպիսին էր նաև Գևորգի հայրը՝Զախարյա Բաշինջաղյանը:Հանդիսանալով շփվող և ընդունակ անձնավորություն,բացի հայերենից ազատորեն տիրապետելով նաև ռուսերեն,վրացերեն,պարսկերեն լեզուներին, նա կայաններում  հանդես  էր  գալիս  որպես թարգմանիչ և ուղեկցող   ոչ մեծ առևտրականան առաքելություններին և քարավաններին,որոնք հետևում էին Վրաստանից Հայաստան և այնտեղից ավելի հարավ,դեպի Պարսկաստան: Նկարչի մայրը,Գայանե Կուլիջանովան, Սիղնաղի երեխաներին գրագիտություն էր սովորեցնում:1872թ. դեպի Պարսկաստան վերջին ճանապարհորդությունից հայրը այլևս չվերադարձավ,լոկ բավականին ուշ համաերկրացիները Սիղնաղի  հասցրեցին նրա մահվան լուրը: Գևորգը այդ ժամանակ գավառական ուսումնարանի աշակերտ էր,երբ մնալով, որպես ավագին փոխարինող, դեռահաս տարիքից ստիպված էր որբացած և բազմազավակ ընտանիքում օգնել մորը՝ հայթայթելու  գոյատևման միջոցներ:Վաղ արտահայտված հակվածությունը և ավելի բարեհաջող հանգամանքների բերումը օգնեցին պատանուն գավառային քաղաքից շարժվել դեպի Թիֆլիս,որտեղ նա ընդունվում է «Կովկասյան Գեղարվեստական Միության»-ը առընթեր նկարչական դպրոցը:Նոր Թիֆլիսյան կյանքի հենց առաջին տարիներից պատանի Գևորգը ստանում է իր առաջին գեղարվեստական տպավորությունները:Թիֆլիսում դեռ լսվում էին 1868թ.Ի.Այվազովսկու աղմուկ բարձրացրած ցուցահանդեսի ձայները,մանավանդ որ հռչակավոր ծովանկարիչը նկարների մի մասը թողնում է Կովկասյան թանգարանում,որպես ընծա քաղաքին:«Այդ բնապատկերները՝«Պետերբուրգի տեսքը» և «Աուլ Գունիբ»-ը -դարձան իմ առաջին ուժգին էսթետիկական ապրումը,-տարիներ անց հիշում է Բաշինջաղյանը իր «Ինքնակենսագրությունում»:

              Հայ առաջին դիմանկարիչ Հակոբ Հովնաթանյանի ստեղծագործական ծաղկունքը նույնպես տեղի է ունենում դարի կեսին Թիֆլիսում:Նրա բացառիկ և խիստ դիմանկարները,ինչես նաև մեկ ուրիշ դիմանկարչի՝Ստեփանոս Ներսիսյանի քաղաքային կյանքի նկարները Գևորգը «կարող էր տեսնել Թիֆլիսյան որոշ տներում»:Նշենք   զգույշ և կոռեկտ -«կարող էր տեսնել Թիֆլիսյան որոշ տներում»  արտահայտությունը,որը վերաբերվում է ժամանակակից արվեստի պատմագրի՝ Բաշինջաղյանի կենսագրության հեղինակի քննարկություններին,-իրավացիորեն,Թիֆլիսի հայ հարուստ տներում լինելու հասանելիությունը այնքան էլ հեշտ բան չէր սիղնաղցի պատանու համար,իսկ հանրամատչելի պատկերասրահներ և ցուցահանդեսային դահլիճներ այդ ժամանակ Թիֆլիսում դեռ գոյություն չունեին:Նկարչական դպրոցի հաջողությունները և «նաև հետագա կատարելագործման և Ակադեմիայում կուրսի շարունակության անկասկած հույսեր  ներշնչող» ստացված վկայականը ,ռիսկի դիմելու հնարավորություն ընձեռեցին և 1878 թվին Բաշինջաղյանը մեկնում է հեռավոր Պետերբուրգ,բախտը փորձելու:Ընդունելության քննությունների համար Գևորգը իր հետ մի քանի աշխատանքներ է տանում:Հաջողությամբ հանձնելով բարդ քննությունները,Բաշինջաղյանը 1879 թ.աշնանը մուտք է գործում պետերբուրգյան գեղարվեստից Ակադեմիայի պատերից  ներս: Ահռելի և հանդիսավոր շենքը իր ողջ շքեղությամբ ,որը պատանուն հայտնի էր միայն պետերբուրգյան տեսարանների բացիկներով,երեք ու կես տարվա  ժամանակաընթսցքով դառնում է նրա ամենօրյա աշխատանքային տունը:Այնուամենայնիվ այդ տունը միշտ չէ ,որ հայրական ջերմությամբ էր տրամադրված: 1882թ.Պետերբուրգում չունենալով ապրելու հնարավորություն(ամենամսյա ռոճիկը՝8 ռուբլի չափով հազիվ մի կտոր հացի էր բավականացնում),Բաշինջաղյանը փոխադրվում է  ազատ ունկնդրի կարգավիճակի,հույս ունենալով  իր նկարների վաճառքով վճարել Ակադեմիայի պարապմունքների վարձը:Նրա ուսուցիչն էր Մ.Կ.Կլոդտը՝ ակադեմիական դպրոցի նկարիչ և ժողովրդավարական համոզմունքների տեր մարդ,որը 1860-ականների վերջին հանդես եկավ որպես առաջավորական Ընկերության կազմակերպիչ:Լինելով գերազանց նկարող,Կլոդտը իր աշակերտներից պահանջում էր նկարի ճշգրիտ և մանրակրկիտ մշակում,չներելով հայացքի և ձեռքի անփութությունը:Եվ այնուհանդերձ նա ոգելերում էր էտյուդային աշխատանքը,համարելով,որ էտյուդը նույնպես պետք է համարյա նույն նշանակությունը ունենա,որպես նկարչի աշխատանքի արդյունք,ինչպես և նկարը:

            1883թ.Գևորգ Բաշինջաղյանը ,«Պետերբուրգին հղելով վերջին ողջույնը,լի ուրախ սպասումներով և հույսերով»,վերադառնում է Սիղնաղի:Բայց վերադարձը անուրախալի գտնվեց: «Ծնողներս արդեն ողջ չէին ,հայրենի տնից ինձ զրկեցին և արևի տակ ինձ համար այլևս տեղ չկար ,բայց սերը դեպի հայրենիքը իմ մեջ մնում էր անխոցելի»-գրում էր նա:1883թ.ամռանը և վաղ աշնանը նկարիչը մեկնում է վաղուց մտադրված մեծ ճանապարհորդության:Կովկասով՝ Սեմյոնովյան զառիվայրից նա գլխապտույտ և հազիվ մատչելի ճանապարհով  անցնում է դիլիջանյան ձորերով դեպի Սևան,իսկ այդտեղից  դեպի Էրիվան, Աշտարակ և Վաղարշապատ(ներկայիս Էջմիածին),և հետո՝ դեպի Հայաստանի հարավ-արևմտյան հողերի ուղղությամբ:Հայաստանով ճամփորդելուց հետո վերադառնալով  Թիֆլիս,նա կանգ չի առնում,այլ սկսում է իր երթը դեպի Վրաստանի այն մարզերը,որոնց նա մինչ այդ ծանոթ չէր:Կովկասի շքեղ բնությունը նրա առջև բացվում է կերպարների իր բազմազանությամբ:Այդ տարիներին կուտակած բնության տպավորությունները ահռելի էին: Նկարչի աշխատանքային ալբոմները լի են Հայաստանի,Վրաստանի,Հյուսիսային Կովկասի տեսարանների գծանկարներով, որոնք շուտով կներթափանցեն նրա կտավների վրա,որպես «հսկայական պատուհաններ դեպի բնություն»:

            Ազատ,օդային հեռանկարով,բարակ և մեղմ հանգամանքավորված գույներով կմարմնավորվեն Ալազանիի հարթավայրերի,Ցխինվալիի և Կախեթիի կանաչ զանգվածների,Աբասթումանիի արևաշող ճանապարհի ,դիլիջանյան անտառների թարմության և խոնավ մշուշների և Էլբրուսի սպիտակա-վարդագույն գլխարկի ուրվագծերը,ինչպես նաև մի երջանիկ օր երբեմնի տեսած երկգլուխ,ձյունոտ Արարատը:Նրանք կհաստատվեն նաև սիրված եղանակի ,մոտիվի բազմազանությամբ՝Սևանա լճի տարբեր պատկերները,տարբեր դիտակետերից,իր զարմանահրաշ մենավոր կղզով,լույսային անդադար փոփոխականությամբ ՝՝թափանցիկ-օպալայինից,մինչև խիտ –կոբալտայինը:

           1883թ.աշնանը երիտասարդ նկարիչը,ոչ մի հասարակական աջակցություն չունենալով և անտեսելով վախն ու ռիսկը,բացում է իր առաջին ցուցահանդեսը Թիֆլիսում,ցուցադրելով Կովկասյան 16 բնապատկեր:

    1901թ.աշնանը նկարիչը վերադառնում է հայրենիք և այդ ժամանակից ընդմիշտ,մինչև իր կյանքի վերջը հիմնավորվում է Թիֆլիսում:Նա ակտիվ  ստեղծագործական և հասարակական գործունեություն է վարում:1902-1910-ական թվականներին  Ֆ.Թերլեմեզյանի,Մ.Թոիձեի,Ալ.Մռեվլիշվիլիի,Ե.Թադևոսյանի հետ մասնակցում է Բաքվի և Թիֆլիսի մեծ ցուցահանդեսներին,ինպես նաև Լոնդոնում 1910թ.,1895-1916թվականը  ներառյալ՝Պետերբուրգում:Ստեղծագործական հետաքրքրության բազմազանությունը արտահայտվում է նաև նրա գրական հակումներով:Պետերբուրգում լույս է տեսնում նրա պատմությունների և ճանապարհորդական ակնարկների հավաքածուն՝ «Հիշողություններ նկարչի կյանքից»(1903) և «Էսքիզներ»(1913):Ստեղծագործական ձևավորված հայեցակարգի, բնապատկեր-նկարի  ամբողջական  հայեցակարգի  կնիքով  արդեն դրոշմված իր լավագույն կտավները Բաշինջաղյանը ստեղծում է 1890-1915թվականներին՝25 տարին լրացած հասակի,ծաղկունքի և հասունության ժամանակաշրջանում:Այդ ժամանակաշրջանին են վերաբերվում նաև «Վաղ Գարուն»(«Տաքացում Կովկասում»)(1890) ոչ մեծ գլուխգործոցը,«Ամառային օր  Սևանում»(1903),«Գիշերային Սևան»(1894թ.),և որպես սիրված,բնապատկերային թեմայի նկարների ընդարձաակ պսակադիր շարք՝ հիշարժան «Արարատը վարած դաշտով»:Այդ տարիների կտավները իրենցից ներկայացնում են խոշոր լանդշաֆտային եղանակների սյուիտ:

                 Արտակարգ գիտենալով վրացական դասական գրականությունը, նա Ակակի Ծերեթելիի բանաստեղծությունները թարգմանում էր հայերեն:Տիրապետելով կովկասյան 3 լեզուներին,զբաղվում էր աշուղների պոեզիայով և ժամանակին շատ եռանդ է գործադրում  3 ժողովուրդների մեծ պոետ ՝Սայաթ Նովայի փառքի հավերժացման համար:

                Հայաստանում Սովետական իշխանության հաստատումից հետո, Բաշինջաղյանը գործունյա մասնակցություն է ունենում Թբիլիսիի հայկական մշակույթի տան գեղարվեստական սեկցիայի աշխատանքին,մասնակցում է «Հայ մշակութային գործիչների միության» ցուցահանդեսներին,կայացած 1921թվականին Թբիլիսիում և Երևանում:Մասնակցում է նաև «Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության» գարնանային ցուցահանդեսին, կազմակերպված 1924թ.,Երևանում:1925թ.փետրվարին նա ընտրվում է Վրացական ՍՍՀ-ի արվեստների աշխատակիցների միության պատվարժան անդամ: Հանդիսանալով ժողովրդավարական-նկարիչ, նա բացեիբաց  ընդառաջում էր նոր կյանքին:Իր ավագ որդիներին նա ուղարկում է Պետրոգրադ սովորելու,որոնք այնուհետև մասնակցում են Անդրկովկասի հեղափոխական իրադարձություններին,հետագայում նշանակալից ներդրում  մտցնելով խորհրդային  գիտության մեջ:

    Նկարիչը վախճանվում է 1925թ.,հոկտեմբերի 4-ին և իր կամքի համաձայն ,թաղվում է Թբիլիսիում,Սայաթ Նովայի գերեզմանի կողքին:  

       

     

 

 

Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved