GEO | ARM | ENG | RUS
Թենգիզ Միքոյանցի Ցուցահանդեսը Երևանում

 Երևանում, Լեո փողոցում գտնվող պատկերասրահում բացվեց թբիլիսեցի նկարիչ Սեյրան(Թենգիզ)Միքոյանցի նկարների ցուցահանդեսը:Սա արդեն նրա աշխատանքների  երրորդ անձնական ցուցահանդեսն է Երևանում:Առաջինը՝«Հին Թբիլիսին» Միքոյանցի աչքերով,երկրորդը՝ կոչվում էր «Իմ հին , բարի Երևան»:Մեր քաղաքում Սեյրանի նկարները ևս երկու անգամ ներկայացվել էին թբիլիսեցի հայտնի նմուշահավաք ,տեխնիկական գիտությունների դոկտոր՝Ալեկսանդր Պիրադովի հավաքածույի ցուցահանդեսների ժամանակ:Հայաստանի անկախության 20 –ամյակի առթիվ Սեյրան Միքոյանցը պարգևատրվել է Արշիլ Գորկու շքանշանով:Տվյալ ցուցահանդեսին ներկայացված նկարչի 50 աշխատանքներն նկարված են վերջին տարիներին:Դահլիճը ողողված էր ներկանախշերի ծաղկուն գույների դրական տրմադրությամբ:Հիմնականում դրանք Եվրոպայի մայրաքաղաքների տեսարաններն են,մի քանի գործեր Երևանի և Թբիլիսիի մեզ ծանոթ նկարաշարից և մի շարք աբստրակցիաներ:Սեյրանը հազվագույտ աշխատասիրության  տեր նկարիչ է:Նրա նմանների մասին ասում են՝«ոչ մի օր առանց տողի»:Աշխատում է ինքնաբերաբար,առանց էսքիզների:Նկարում է արագ:Միքոյանցը Վրաստանի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի նախաձեռնությամբ վերջերս ստեղծված Վրաստանի Հայ նկարիչների միության անդամ է:Երևանում Սեյրանի ցուցահանդեսի կազմակերպիչներն են հանդիսանում ՝Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցին,Վրաստանում Հայաստանի դեսպանատունը և Վրաստանի Հայերի Ազգային Կոնգրես կազմակերպությունը: :Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպան՝Հովհանես Մանուկյանն ու Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ՝ Վազգեն Միրզախանյանը 'ժամանեցին Երևան ,մասնակցելու ցուցահանդեսի բացմանը,որին ներկա էր նաև Հայաստանում Վրաստանի դեսպան՝Թենգիզ Շարմանաշվիլին:Միքոյանցի ցուցահանդեսի բացման ժամանակ կայացավ ևս մեկ հանդիսավոր իրադարձություն:Հայաստանում Վրաստանի դեսպանը նկարչուհի՝Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանին հանձնեց Պատվո Շքանշան:Հրամանագիրը,,որի համաձայն նա պարգևատրվում է Վրաստանում կերպարվեստի դպրոցի զարգացման հարցում իր ներդրման և հայ –վրացական հարաբերությունների ամրապնդման համար,Վրաստանի նախագահի կողմից ստորագրվել է Հայաստանի անկախության 20-ամյակի նախօրյակին:    


      

      

      

Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved