GEO | ARM | ENG | RUS
Մրգահանդես


 Դեռ մոտակա անցյալում՝90-ական թվերին Թբիլիսիյում գործում էին 9 հայկական դպրոցներ,իսկ այժմ դրանք ընդամենը 3-ն են:Ինչու ՞...Պատասխանը պարզ է՝-հայկական դպրոցներում աշակերտներ չկան:Երեխաները նախապատվությունը տալիս են ռուսական և վրացական բաժիններին:Հենց այդ պատճառով էր,որ փակվեց 110-րդ դպրոցը,միավորվելով հարևանությամբ գտնվող 103-րդ դպրոցի հետ:Նոյեմբերի 25-ին 103-րդ դպրոցի հայկական բաժնի 5-րդ դասարանի աշակերտները ներկայացրեցին մրգերի փառատոն՝«Մրգահանդես» անվանումով:Վրաստանի Հայերի Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները նույնպես հրավիրված էին այդ միջոցառմանը:Աշակերտները հանդիսատեսին ներկայացան մրգերի տեսքով հագուստներով:Նրանք հայերեն լեզվով բանաստեղծություններ կարդացին,պատմեցին տարբեր մրգերի՝խնձորի,թզի,խաղողի,նռան և ուրիշ մրգերի օգտակար հատկությունների մասին:Հայոց լեզվի ուսուցչուհի՝Գայանե Մխիթարյանը,որը կազմակերպել էր այս միջոցառումը,Վ.Հ.Ա.Կ.-ի ներկայացուցիչներին ասաց,որ նա ուսման տարվա սկզբում պատկերացում անգամ չուներ,որ նա երբևիցե նորից իր ուսուցչական կյանքում կկարողանար այսպիսի միջոցառում կազմակերպել,չէ որ հայկական բաժնում տարեցտարի աշակերտների քանակը գնալով պակասում է: Վ.Հ.Ա.Կ.-ի ներկայացուցիչներին  հայտնի դարձավ ,որ  մինչև փակվելը 110-րդ դպրոցում ամեն աշուն անցկացվում էին մրգային փառատոններ,որում մասնակցում էին դպրոցի բոլոր աշակերտները:«-Ուսման տարվա սկզբում ինձ մոտ 5-րդ դասարանում ընդամենը 7 աշակերտ էին,իսկ հիմա՝ 19:12 աշակերտներ ռուսական բաժնից էին տեղափոխվել,և չնայած,որ նրանք 4 տարի ռուսերեն էին սովորում,մեկուկես ամսվա ընթացքում,այսինքն՝հոկտեմբերի կեսին,նրանք առանց դժվարության ոտանավորներ են սովորում,գրում և կարդում»-ասում է Գայանե Մխիթարյանը:Եվ իսկապես,բոլոր երեխաները այնպիսի առոգանությամբ էին արտասանում իրենց խոսքերն ու բանաստեղծությունները,որ անհնար էր հայկական բաժին նոր տեղափոխվածներին տարբերել մնացածներից:«Ես հպարտանում եմ իմ երեխայով:Նա այս կարճ ժամանակում մեծ հաջողություն ցուցաբերեց:Քանի,որ ես և ամուսինս ռուսական կրթություն ունենք,որոշեցինք երեխային ռուսական բաժին տալ,որպեսզի օգնեինք նրան :Հիմա ես գիտակցում եմ,որ ժամանակին պետք էր հայկական բաժին տալ,և եթե բոլորը այդպես վարվեին,ապա հայկական դպրոցներ ավելի շատ կլինեին,բայց ինչպես ասում են՝լավ է ուշ, քան երբեք:Թող մեր երեխաները իրենց հարազատ լեզուն սովորեն,չէ որ դժբախտություն է հարազատ լեզուն չիմանալը»-ասում է ծնողներից մեկը ՎՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ:Ազատ երկրում ամեն ոք ինքն է որոշում ,թե իրենց երեխաները որ դպրոց կամ ուսումնական հաստատություն կհաճախեն և ինչպիսի ապագա կստեղծեն,բայց իհարկե,ցանկալի է,որ արմատները,հարազատ լեզուն և ազգի պատմությունը   չմոռացվեն:

         

               

Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved