GEO | ARM | ENG | RUS
Ամանորյա Երեկո 2012

 ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ...ՆՈՐ ՏԱՐՎԱ  ՇԵՄԻՆ...

...Բոլոր երազանքները կատարվում են:

Նոր Տարի...Սա այն տոներից մեկն է,որի գալուն մենք սպասում ենք ,ինչպես երեխաներ:Միգուցե դա նրանից է,որ այն մեզ մի պահ վերադարձնում է անհոգս և երջանիկ մանկության գիրկը,երբ հավատում էինք Ձմեռ Պապին,գրում նրան նամակներ և խնդրում նվերներ:Եվ թեպետ,մեզանից շատերը արդեն դադարել են հավատալ հեքիաթային պապիկին,միևնույն է այն ժամանակից ի վեր,ամեն անգամ Նոր տարվա և Սուրբ Ծննդի նախաշեմին մենք երազանքներ ենք պահում,հույսեր տածում և հրաշքի սպասում,անկախ նրանից,թե քանի տարեկան ենք մենք:Նոր տարին  տոն է բոլորի համար և ավելի լավ է այն տոնել բոլորով միասին:Վրաստանի Հայերի Ազգային Կոնգրեսը,ինչպես և անցյալ տարի,Նոր տարվա նախօրեյին կազմակերպեց նախատոնական երեկո:Ավանդույթի համաձայն,այն անցավ Թբիլիսիի լավագույն ռեստորաններից մեկում:Ցանկացողների թիվը  այս անգամ ևս քիչ չեր:Չէ,որ ընկերների և բարեկամների շրջանում տոնը նշելուց լավ բան ի՞նչ կարող է լինել:Նախատոնական տրամադրություն էին ստեղծում կենդանի երաժշտությունը,երգերը,պարերը և իհարկե գեղեցիկ զարդարված տոնածառը,որի կողքին լուսանկարվել ցանկանում էր յուրաքանչյուրը:Տոնական համերգին մասնակցեցին հայ համայնքի միջև ճանաչված երգիչներ՝Անա Խանչալյանը,Գենրիխ Պետրոսյանը,Անա Պոգոսովան,Նինա Կարապետյանը,Խաթունա Պոգոսովան,Լոլիտան,երգիծաբաններ Հայաստանից և Վրաստանից:Հյուրընկալ ՎՀԱԿ-ը հրավիրել էր նաև բարձրաստիճան հյուրերին:Այս անգամ հրավիրվածների թվում էին՝Առնո Բաբաջանյանի որդու՝ Արայի կինը՝Մայա Կիփիյանին(որը հանդիսանում է «Ջորջիա»դուետի պրոդյուսերը,հաղթանակած  «Նոր Ալիք» մրցույթում),վրացի երգիչ՝ Անրի Ջոխաձեն,որը մասնակցել է հայ-վրացական համատեղ «10+10»նախագծին,որտեղ մասնակցում էին 10-ական մասնակիցներ Հայաստանից և Վրաստանից,որտեղ Անրին երգում էր Հայաստանը Եվրատեսիլ -2010-ին ներկայացնող՝Եվա Ռիվասի հետ զույգում:Երեկոյին ներկա էին Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչներ՝Գիվի Շահնազարը,երգիծաբան՝Սոսո Մազմանյանը,երաժիշտ՝Լևոն Շահբազյանը,ինչպես նաևՎրաստանում ՀՀ դեսպանատան դիվանագիտական կառույցի ներկայացուցիչներ:Հաճախակի հյուր . ՎՀԱԿ-ի հավատարիմ բարեկամ,պրոֆեսոր՝Յուրի Սաֆարովը եկել էր ընտանիքով հանդերձ.կնոջ,դստեր(դաշնակահարուհի,որը ապրում և իր երաժշտական կարիերան է զարգացնում Գերմանիայում) և թոռան հետ,որը իր հերթին ժամանակակից պարի կատարման բարձր մակարդակ ցուցաբերեց:Իրենց ներկայությամբ հարգեցին նաև բարձր հոգևորականության ներկայացուցիչներ՝վիրահայոց Թեմի առաջնորդ՝ Վազգեն Միրզախանյանը և քահանա՝ Նարեկ-Տեր Կուշյանը:ՎՀԱԿ-ը կազմակերպել էր նաև տոնական վիճակախաղի խաղարկություն,որին մասնակցել ցանկացողներին տոմսի հետ մեկտեղ,որպես նվեր տրվում էր ՎՀԱԿ-ի աշխատակիցների կողմից հրատարկված 2012 թվի օրացույց՝Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերի պատկերներով:Երեկոյի վերջում հայտարարվեցին խաղարկության արդյունքները:Այն երջանիկները,որոնց տոմսը շահել էր ,ստացան հիշարժան նվերներ,իսկ ամբողջ ստացված գումարը կոգտագործվի տարեցներին և սոցիալապես անապահովներին անհրաժեշտ մթերքների փաթեթ տրամադրելու համար:Բոլոր ներկաների կարծիքով տոնը հաջող ստացվեց:Դա նկատվում էր նաև հրավիրվածների դեմքի ժպիտներից և բարձր տրամադրությունից,որը ամբողջ երեկոյի ընթացքում չէր լքում հյուրերին և ,թե ինչպիսի հաճույքով էին նրանք մասնակցում նաև վիճակախաղին:Եվ թող ամեն մեկը ամանորյա տոներից հետո կվերադառնա իր հոգսերին և խնդիրներին,միևնույն է ամեն Նոր տարի մենք հավատում ենք,որ այն ավելի լավը կլինի,քան նախորդը,երազանքներ և ցանկություններ պահելով և սպասելով դրանց իրականացմանը:Վրաստանի Հայերի Ազգային Կոնգրեսը մաղթում է բոլորիդ առողջություն,հաջողություն և ամենայն բարին:Թող՜ Նոր 2012 թիվը մեզ բոլորիս բերի ավելի շատ ուրախություն,ավելի շատ լավ նորություններ և լավ իրադարձություններ:

       

       

       
                                                                                                   


Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved