GEO | ARM | ENG | RUS
Ապրիլի 24...Սգո և հիշողության օր:

 Ապրիլի 24...Սգո և հիշողության օր:

1915 թվի ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանակալից օր է:Ամեն տարի ապրիլի վերջին ամբողջ աշխարհի հայերը հիշում են դարավոր վաղեմություն ունեցող ողբերգական իրադարձությունները,որոնց արձագանքը դեռ երկար կհնչի,քանի դեռ ողջ է մարդկությունը:1896 թվից մինչև 1923 թվի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում  և հետո Թուրքիայի տարացքում բնաջնջման ենթարկվեց համարյա ամբողջ հայ ազգաբնակչությունը:Ողջ մնացածներին արտահալածեցին,որոնց մեծ մասն էլ մահացավ տանջալի ճանապարհին:Մոտ մեկուկես միլիոն մարդ զոհ դարձավ այդ արյունոտ իրադարձությունների ընթացքում:Վկաների,արտասահմանյան դիվանագետների և փաստաթղթերի ցուցմունքները,որոնք լույս են տածում այդ ջարդերի  վրա,մինչև այսօր պահպանվում են շատ երկրների արխիվներում:Այդ ողբերգությունը չեն մոռանում նաև Վրաստանի  հայերը,չէ որ նրանցից շատերը ,ովքեր փախչել են Թուրքիայից,բնակվել են Թբիլիսիյում և Վրասատանի այլ քաղաքներում:Ամեն տարի Վրաստանի հայ  համայնքը կազմակերպում է սգո միջոցառումներ ,որոնց կազմակերպման հարցերում Վ.Հ.Ա.Կ-ը ցուցաբերում է անմիջական և ամենակտիվ  մասնակցություն:Ապրիլի 24-ին Թբիլիսիյի Սուրբ Էջմիածին եկեղեցում անցկացվեց առավոտյան սգո պատարագ,նվիրված այդ ողբերգական իրադարձություններում զոհվածներին:Իսկ ցերեկով ըստ՝ բազմատարյա ավանդության Հայ համայնքը Թուրքիայի դեսպանատան առջև կազմակերպեց  խաղաղ ցույց,որպես հարգանքի տուրք այդ իրադարձություններում զոհվածների հիշատակի:Ցուցարարների մեջ ոչ քիչ քանակով ներկա էին Թուրքիայից գաղթածների ժառանգները:Ողբերգությունը ապրածների թոռներն ու ծոռները հավաքվում են,որպեսզի հիշեն պապերին ու տատերին,որքաներորդ անգամ  պատմեն նրանց ընտանիքների փրկության պատմությունը և հիշեցնեն աշխարհին այն անմեղ զոհերի մասին:Այս տարի Ճավճավաձեյի պողոտայում դրոշներով և պլակատներով մոտ 500 հոգի մարդ էին հավաքվել:Օսմանյան կայսրությունում կատարված եղեռնի զոհերի սգո հիշատակի օրվա նախօրեյին  Վ.Հ.Ա.Կ.-ի ակտիվիստները  Վրաստանի պառլամենտի շենքի առջև կազմակերպեցին ֆլեշ-մոբ,որին մասնակցեցին կազմակերպության երիտասարդական մասնաճյուղի ներկայացուցիչները: Մի խումբ  ակտիվիստներ  կազմակերպեցին ջահերով երթ Վակեյի զբոսայգուց դեպի Թուրքիայի դեսպանատուն:  Վրաստանի մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ գրավոր դիմում հղեցին Վրաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ,որպեսզի 1915 թվի դեպքերը ճանաչվեն ,որպես «ցեղասպանություն»:..1915 թվի իրադարձություններին նվիրված միջոցառումների շարքում պլանավորված էր նաև անցկացնել ցուցահանդես ՝«Հիշողություններ» խորագրով:Այն պետք է անցկացվեր Վրաստանի Ազգային գրադարանի դահլիճում:Ենթադրվում էր ցուցադրման հանել կենցաղային առարկաներ,հագուստ,զարդեղեն,փաստաթղթեր,լուսանկարներ,գրքեր,սաղմոսարաններ և այն ամենը ինչ մնացել է ջարդերից մազապուրծ  եղած և Թբիլիսիյում ապաստարանած  մարդկանց «անցած կյանքից »,պահպանված թբիլիսիյի հայերի ընտանիքներում:Փաստաթղթերի մեջ կան ՝ծննդյան վկայականներ,մկրտման վկայականներ, ունեցվածքի առքուվաճառքի վկայականներ և այլն:..Այս բոլոր առարկաները թբիլիսյան հայերի ընտանիքներում պահպանվել են,որպես ընտանեական նվիրական հուշաիրեր,սրբություն:Էքսպոզիցիան արդեն պատրաստ էր,երբ անսպասելիորեն գրադարանի ադմինիստրացիան վերջին պահին անբացատրելի կերպով մերժեց անցկացնել ցուցահանդեսը,իսկ այդպիսի կարճ ժամկետում մեկ ուրիշ դահլիճ գտնելը շատ բարդ էր:Արդյունքում այս միջոցառման մտահաղացումը տապալվեց:Նմանատիպ ցուցահանդես առաջին անգամ անցկացվեց անցյալ տարի:Այդ ժամանակ ոչ միայն պատմական,այլ նաև որոշ դեպքերում թանգարանային արժեք ունեցող առարկաներ  ցուցահանվեցին Վրաստանի Գ.Լեոնիձեյի անվան Գրականական թանգարանում:Այդ ժամանակաշրջանի բոլոր իրերը խնամքով պահվում են նոր սեփականատերերի մոտ,անկախ նրանից ներկայացված լինելով լայն հասարակությանը թե ոչ,դրանք հասարակ կավե կժից մինչև սաղմոսարանը,իրենց վրա կրում են պատմության դրոշմը և հանդիսանում,որպես վկաներ այն դեպքերի,հաստատելով ականատեսների խոսքերը,որոնք փոխանցվել են ժառանգներին:Հենց սա է հիշատակը,-հիշատակ,որը երբեք չի ջնջվում:

 

Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved