GEO | ARM | ENG | RUS
Ստամբուլում նշելու են Սայաթ-Նովայի ծնունդը

 Հայ մեծ աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովայի (Հարություն Սայադյան, 1712-1795) ծննդյան 300-ամյակի նշվելու է նաեւ Ստամբուլում Հայկական մշակույթի եւ զորակցության կենտրոնում։

Ստամբուլում Հայկական մշակույթի եւ զորակցության կենտրոնում նոյեմբերի 25-ին, 16։00-ին կներկայացվեն Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, որից հետո կցուցադրվի հայ մեծանուն ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը, որը նվիրվել է Սայաթ-Նովային։

Նշենք, որ նախորդ շաբաթ, Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայը, նշելով, թե իրենք նշանակություն են տալիս տարբեր մշակույթներին եւ լեզուներին պատկանող ստեղծագործությունների հրատարակմանը, հայտնել էր, թե նախատեսում են հիշատակի գիրք հրատարակել նվիրված հայ մեծ աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովային։

News.am

Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved