GEO | ARM | ENG | RUS
Ոսկրածուծի դոնորագրման միջոցառում Թբիլիսիում

 Նոյեմբերի 25-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ոսկրածուծի կամավորների դոնորագրում:

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում լեյկեմիայով եւ արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների կյանքի փրկության  առաքելությամբ զբաղվող, հարավկովկասյան տարածաշրջանում միակը հանդիսացող, 1999 թվականին հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կազմակերպված դոնորագրման գործընթացում ներգրավվել էին Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Թբիլիսիի հայ համայնքում դոնորագրում անցկացնելու բարեգործական միջոցառման նպատակն էր ընդլայնել տվյալների բանկը, որի օգնությամբ հնարավոր է դառնում համատեղելի դոնորների հայտնաբերումը եւ ցողունային առողջ բջիջների կենսափրկիչ փոխպատվաստումը:

Կամավոր դոնորագրմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը եւ աշխատակիցները` Վրաստանում ՀՀ Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ հոգեւոր դասի եւ հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ:

News.am

 
Back  
Գլխավոր էջ | հայոց ցեղասպանություն | Օգտակար նյութեր | ֆորում | լուսանկարներ | Միջոցառումներ | կապեր

© All rights reserved